Երկրպագուները ներկա կլինեն VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի և VBET Հայաստանի Գավաթի հանդիպումներին. ՀՖՖ
ՍպորտԵրկրպագուները ներկա կլինեն VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի և VBET Հայաստանի Գավաթի հանդիպումներին: Այս մասին գրում է ՀՖՖ-ն: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իրավունք է ստացել սույն թվականի սեպտեմբերի 18-ից սկսած՝ թույլատրել VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի, Առաջին խմբի և VBET Հայաստանի գավաթի խաղարկության մասնակից յուրաքանչյուր ակումբից 75 հանդիսատեսի մասնակցություն VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի, Առաջին խմբի և VBET Հայաստանի գավաթի խաղարկության հանդիպումներին (ընդամենը՝ 150 անձ):
Դաշտի տեր ակումբի պատասխանատվությամբ՝ բոլոր երկրպագուները պետք է տեղակայվեն մարզադաշտում՝ պահպանելով սահմանված սոցիալական հեռավորությունը և հանդիպման ամբողջ ընթացքում կրեն դիմակներ։