Քաղաքապետարանը հարկ չի համարել կարևոր որոշման մասին ավագանուն տեղյակ պահել
ՔաղաքականությունԵրևանի ավագանին հայտարարեց, որ հոկտեմբերի 10֊ին նշվելու է «Էրեբունի֊Երևան» տոնակատարությունը։ Pressmedia.am-ը կապ հաստատեց քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանի հետ, ով ասաց, որ տոնական միջոցառումներ չեն նախատեսվում` պատճառը այն է, որ երկրի ամբողջ տարածքով կարանտին է հայտարարված։
Այդ դեպքում, որտե՞ղ է ծախսվելու ամեն տարի տոնակատարությանը հատկացվող գումարները։ Քաղաքապետ Հայկ Մարությանի հրամանով բյուջեի 80%-ը տրամադրվելու է երկու թատրոնների` Մհեր Մկրտչյանի անվան և Հր. Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնների վերանորոգմանը, իսկ մնացած 20%֊ով նախատեսվում է հրավիրել ավագանու հանդիսավոր նիստ, որի ժամանակ տեղի կունենա նաև Երևանի պատվավոր քաղաքացու պարգևատրման արարողությունը։
Pressmedia.am-ը կապ հաստատեց նաև Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հետ, ով ասաց, որ իրենց հետ չեն քննարկել բյուջեի 80%֊ը թատրոններին հատկացնելու հարցը, սակայն իր համար ընդունելի է, որ մասսայական միջոցառում չի լինելու։
Աննա Ավետիսյան