Սթիռլինգ Մոսսի մրցարշավային Jaguar-ը կվաճառվի 7.5 մլն դոլարով
ՍպորտBonhams աճուրդի տունը վաճառքի կհանի մրցարշավային Jaguar C-Type-ը, որով բրիտանացի հայտնի մրցարշավորդ Սթիռլինգ Մոսսը մրցել է «Լը Մանի 24 ժամը» շուրջօրյա մարաթոնի ժամանակ: Ենթադրվում է, որ այն առնվազն 7.5 մլն դոլար կարժենա:
1952 թվականին արտադրված մեքենան առաջին անգամ վարել է Փիթեր Ուոքերը: Նույն տարում այն հատուկ աէրոդինամիկ թափք է ստացել՝ Լը Մանին մասնակցելու համար, որտեղ մեքենան վարում էին Մոսսն ու Ուոքերը: Այդ ժամանակ բրիտանացիներին չի հաջողվում հասնել վերջնագծին՝ շարժիչում գոյություն ունեցող անսարքության պատճառով:
Ըստ Motor-ի, Jaguar C-Type-ի այժմյան սեփականատերն այն ձեռք է բերել 1963 թվականին: Իսկ աճուրդը կայանալու է 2016 թվականի մայիսի 13-ին, Մոնտե Կառլոյում, պատմական Գրան Պրիի նախաշեմին: Ընդհանուր առմամբ, աճուրդում կներկայացվի 40 եզակի ավտոմեքենա: