Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Ապարանում Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակ Հայտնի է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտը․ սուպերհամակարգիչը թարմացրել է վարկանիշը Ավետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ Ակոպյան Դանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ Ադամյան Փաշինյանն ու Հնդկաստանի վարչապետը շնորհավորական ուղերձներ են հղել միմյանց Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է Մեկնարկել են Ծովակ-Վարդենիս ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները Երևանի` ՀԱՊԿ-ին հետագա անդամակցության հեռանկարը մանրակրկիտ քննարկման առարկա կդառնա. ՀԱՊԿ Մշտական խորհրդի նախագահ Ֆրանսիայում հայտնաբերվել է Էբnլայnվ հիվանդացnւթյան առաջին դեպքը


Նախագիծը հնարավորություն կտա ապօրինի կերպով իրացնելու հղիության արհեստական ընդհատումները

Հասարակություն

Pressmedia.am կայքի զրուցակիցը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն է։

—Տիկին Ստեփանյան, ԲՀԿ–ական պատգամավորները շրջանառության մեջ են դնելու օրենքի նախագիծ, որով արգելվելու է հղիության արհեստական ընդհատումը, բացառությամբ որոշ դեպքերի։ Ինչպե՞ս եք գնահատում:

— Նախագիծը, իրապես, մեծ քննարկումների պատճառ և առիթ հանդիսացավ։ Մի կողմից մենք խոսում ենք մեր հասարակության համար շատ ցավոտ և շատ զգայուն թեմայից` հղիության  արհեստական ընդհատման մասին։ Մյուս կողմից էլ հստակ հասկանում ենք, որ այդ արարքը ունի օբեկտիվ և սուբեկտիվ պատճառներ, որոնք արդեն արտացոլված են ոլորտը համակարգող  օրենքի մեջ։ Ես կարծում եմ, որ օրենքի այս նախագիծը իր մեջ, իհարկե, մեծ հումանիզմ և մեծ բարոյական բաղադրիչ ունի։ Սակայն, մյուս կողմից պետք է նշենք, որ այն քիչ գործածելի է, քանի որ  հայտնվելով հարթակում, արդեն իրավակիրառ պրակտիկայում  նա ավելի շատ ստվերային խնդիրներ կառաջացնի, քան օգուտ կտա։ Նաև ցանկանում եմ նշել, որ հղիության արհեստական ընդհատման խնդիրը ոչ այնքան կախված է օրենքը համակարգող նախագծերից, այլ այն  օբեկտիվ և սուբեկտիվ գործոններից, որոնց առջև այս կամ այն պարագայում  կանգնում է հղի կինը։Որոշ դեպքերում որոշում ընդունելը՝  գնալ արհեստական ընդհատման, խիստ անհատական է, քանի որ սաղմնային վիճակով, երբ որ իմանում են, որ պտուղը ունի որոշակի խնդիրներ, կան մայրեր, որ ցանկություն են հայտնում պահել բալիկին և խնամել նրան, և կան մայրեր, որ  իմանալով երեխայի խնդրի կամ հատուկ կարիքի մասին՝ կարող է որոշում ընդունեն, որ չեն ցանկանում ունենալ բալիկին։ Այնպես որ, նախագծի ընդունումը որևէ կերպ չի լուծելու այս խնդիրները։

—Սեռով պայմանավորված աբորտներով Հայաստանն աշխարհում առաջատարների շարքում է: Արդյո՞ք բերված նախագիծը կարող է փոխել այդ իրավիճակը:

—Ես իրականում չեմ կարծում, որ նախագծով մենք կարող ենք թվի  հետ կամ տոկոսային հարաբերության վրա  որևէ դրական ազդեցություն թողնել։ Ես իմ խոսքի մեջ նշեցի, որ, եթե մենք արգելում ենք սեռով պայմանավորված կամ առհասարակ սեռով չպայմանավորված ընդհատումները, մենք մեկ այլ ճանապարհով միջանցք ենք ստեղծում, որ այդ պրոցեսը կատարվի  ոչ օրինական ճանապարհով։  Այս առումով օբեկտիվ և սուբեկտիվ պատճառների հիմքով առողջապահության նախարարությունը  ունի արդեն մշակված և գործածության մեջ դրած  օրենքը, որը այսօր կիրառվում է։ Այն հստակ սահմանում է, թե որ դեպքերում է  թույլատրվում իրականացնել  արհեստական ընդհատում, և որ դեպքերում է արգելվում։ Այդտեղ նշվում են հստակ ժամկետներ, նշվում է առողջական և սոցիալական կողմից այդ խնդիրները տարանջատելու  միջամտություն։  Առողջական բաղադրիչների մեջ են մտնում այն բաղադրիչները, երբ հղիի կյանքին կարող է վտանգ սպառնալ,  կամ սաղմի զարգացման հետ կապված խնդիրներ լինի։ Իսկ սոցիալական բաղադրիչը այն է, որ արդեն ռեալ  կյանքում հղիի մոտ որոշակի խնդիրներ են առաջանում՝ ինչ-որ դժբախտություններ կամ խնդիրներ, որոնց պատճառով կինը ի վիճակի չէ ծննդաբերել, օրինակ, մահանում է նրա  երեխայի հայրը կամ շատ ու շատ այլ խնդիրներ։  Ես կարծում եմ, որ նախագիծը դրական ազդեցություն չի ունենա, քանի որ արդեն օգտագործվող նախագիծը տալիս է բոլոր հարցերի պատասխանները։  Եվ, ի վերջո, մենք խոսում ենք նաև կնոջ մասին, ով  ինքն է մայրանալու, և ելնելով իմ կողմից նշված առողջական  և սոցիալական բաղադրիչներից, ինքն է  ընտրելու մայրանա, թե ոչ։

—Կա տեսակետ, որ նման օրենքի ընդունումը էլ ավելի կխթանի գաղտնի աբորտների պրակտիկան, ինչը շատ դեպքերում կարող է լուրջ սպառնալիք լինել կնոջ համար:

— Երբ որ ես խոսում էի ստվերային միջանցքների մասին` հենց այս խնդիրների մասին էի խոսում։ Այս նախագիծը առիթ և հնարավորություն կընձեռնի, որ ապօրինի կերպով իրականացվի  այդ պրոցեսը, իսկ այս դեպքում մենք, ցավոք, կունենանք ավելի լուրջ խնդիրներ, քան մինչ նախագծի ընդունումը։ Մենք վտանգելու ենք կնոջ կյանքը, ինչպես նաև բախվելու ենք ամենատարբեր խնդիրների  և վտանգավոր հիվանդությունների հետ։

 

Մանե Վրացյան

Pressmedia.am

«Այս գործը հատկանշական է նրանով, որ անմեղաորսության բնույթն ավելի է ընդգծում». Հովհաննես ԻշխանյանՈվքե՞ր են իրական թալանչիները․ հարցում ԵղեգնաձորումԱվետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն Մանվելյան«ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ Մխիթարյան Քաղաքական հետապնդում է. ոչ մի բանական մարդ այլ բան չի կարող պնդել. Արսեն Գրիգորյան Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Ընդդիմադիր դաշտը կայուն է. ճնշումներն օգուտ չեն տալու. Սայիդա Պողոսյան Ապարանում Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակԼանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջՀայտնի է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտը․ սուպերհամակարգիչը թարմացրել է վարկանիշը Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը «ՀայաՔվեն» կազմալուծելու փորձ է, բայց չի ստացվելու. Դավիթ Սարգսյան Ավետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանԱդրբեջանը նոր նախապայման է դնում. դա, այսպես կոչված «վերադարձի իրավունքի» հարցն է. Մարիաննա Ղահրամանյան Գործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԴանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ Ադամյան Ազգի մտածելակերպի և հիշողության ապամոնտաժման գործընթացի մեկնարկը տրված է․ Արեգա ՀովսեփյանՎստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ հարցում ՎանաձորումՓաշինյանն ու Հնդկաստանի վարչապետը շնորհավորական ուղերձներ են հղել միմյանց Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է Ասել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանՄենք չենք ուզում պատերազմ, Նիկոլն է ուզում. Արշակ ԿարապետյանՄեկնարկել են Ծովակ-Վարդենիս ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներըՈչ մի ղեկավար Փաշինյանի պես բռնապետ չի եղել․ քաղաքացի Երևանի` ՀԱՊԿ-ին հետագա անդամակցության հեռանկարը մանրակրկիտ քննարկման առարկա կդառնա. ՀԱՊԿ Մշտական խորհրդի նախագահ Ֆրանսիայում հայտնաբերվել է Էբnլայnվ հիվանդացnւթյան առաջին դեպքը Վարչախումբը «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանին տանում է կալանքի. ՈւՂԻՂ ՄԻԱՑՈւՄ ԴԱՏԱՐԱՆԻ ԲԱԿԻՑՏարադրամի փոխարժեքն այսօր Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին, դու ևս կարող ես միանալ Ավետիք Չալաբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել` որակելով այն «ծայրից ծայր» սուտՀարցում․ գյուղմթերքի արտահանման խնդիրների համար քաղաքացիները մեղադրում են իշխանությունների արտաքին քաղաքականությանը Սպասվում է նաև կարկուտ. եղանակի տեսություն Օմանը հայտարարել է Հորմուզի նեղուցում տարանցիկ միջանցքի ստեղծման մասին ՀՀ մարզերի շուրջ 70 աշակերտ մասնակցել է առաջնորդության համաժողովին Վահագն Վիշապաքաղ հուշարձանը վերաբացվել է Երևանի կենտրոնում Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը բիրտ քաղաքական բռնաճնշում է«ՀայաՔվե» միավորումն իր առաջնորդի ձերբակալությունը որակում է որպես բիրտ քաղաքական բռնաճնշում և ընդդիմախոսության լռեցման կոպիտ փորձ, որը չի´ հաջողվելուԱվետիք Չալաբյանի կինը` Անահիտ Ադամյանը, մանրամասներ է ներկայացնում ամուսնու ձերբակալությունիցՕդի ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան Շուտով Կիևի համար ռազմաճակատnւմ իրավիճակը դառնալու է անշրջելի. Պեսկով Բանկինգն ու թվային տրանսֆորմացիան․ հարցազրույց Ֆասթ Բանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Տիգրան Սարգսյանի հետԱվետիք Չալաբյանի հորդորը` իրեն ձերբակալած «իրավապահներին»Հայաստանի եվրոպական ինտեգրումը փուչիկ է. ինչո՞ւ է այդ դեպքում Փաշինյանը դարձել այդ «հեքիաթ»-ի հիմնական ջատագովը. Արմեն Աշոտյան Սյունիքում ծայրահեղ աղքատ երեխաներ չկանՖրանսիայում շոգի պատճառով գրեթե 70 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության Նոր քաղաքական խոսքի և համակարգային փոփոխությունների պահանջ. Հանրային դաշինք Ուշքի եկե՜ք, քանի հողը ոտքներիս տակից ամբողջովին չի գնացել. Աննա ԿոստանյանՏեղական բռնшպետը շարժվում է մի քանի գրոշ աշխատելու մղումով, իսկ ադրբեջանցիները հայկական շահերի հաշվին իրենց պահանջներն ու ձգտումները վերածում են մշտական uպառնալիքի. Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված