ՀՀ ԿԲ-ն քաղաքականության տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսային կետով Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը Հայաստանում «Խվատայկաների» և որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿ Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ Արարատում նորածնի կյանքից հեռանալու դեպքով բժշկուհուն մեղադրանք է առաջադրվել․ ինչ է բացահայտվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագծին Մեղրի-Երևան ավտոճանապարհին բախվել են 5 մեքենա Լիտվայի օդային տարածքում ՆԱՏՕ-ի կործանիչն առաջին անգամ ԱԹՍ է խոցել Իրանի գերագույն առաջնորդը ողջ է և շարունակում է կատարել իր պարտականությունները. Փեզեշքիան Այս ամառ Հայաստանում գրանցվել է օդային երթևեկության երբևէ եղած ամենաբարձր օրական ցուցանիշը


«Ժողովուրդ». Ինչո՞ւմ են մեղադրում «Ղռերի Ավոյին». մանրամասներ

Ուշադրության կենտրոնում

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ քրեական հեղինակություն Ավետիս Գրիգորյանը, որը առավել հայտնի է Ղռերի Ավո անվանմամբ, ինչպես նաեւ՝ նրա որդին կասկածվում են պարտքի պատճառով մարդ առեւանգելու մեջ: Ի դեպ, Ավետիս Գրիգորյանը եղել է «Զորավար Անդրանիկ» ջոկատի հրամանատարը:

Հիշեցնենք, որ երեկ տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ ոստիկանությունը ձերբակալել է քրեական հեղինակություն Ղռերի Ավոյին եւ նրա որդուն: Ըստ լուրերի` վերջիններիս ձերբակալել են անձի առեւանգման եւ ապօրինի ազատությունից զրկելու մեղադրանքով: Սակայն ավելի ուշ նրանց ազատ են արձակել: Բանն այն է, որ նախաքննական մարմինը` ՀՀ քննչական կոմիտեն, դիմել է Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` հոր եւ որդու նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանքը կիրառելու միջնորդությամբ, սակայն դատարանը մերժել է միջնորդությունը եւ 3 մլն դրամ գրավի դիմաց Ղռերի Ավոյին ու նրա որդուն ազատ է արձակել:

«Ժողովուրդ»-ին այս պատմության հետ որոշ մանրամասներ հայտնի դարձան: Ըստ այդ տեղեկությունների՝ ինչ-որ անձինք Ավետիս Գրիգորյանին գումար են պարտք եղել եւ ուշացրել են: Ավետիս Գրիգորյանը՝ տեսնելով, որ պարտքը չեն վերադարձնում, որոշել է հանդիպել պարտապանի հետ: Սակայն այն անձը, ում հետ հանդիպել է Գրիգորյանը, այդ գումարային պատմության հետ կապ չի ունեցել, այլ հանդես է եկել որպես միջնորդ:Սակայն զրույցը լարված ընթացք է ստացել, եւ Ավետիս Գրիգորյանը՝ տեսնելով, որ չի հաջողվում համաձայնության գալ, ըստ լուրերի՝ որոշել է առեւանգել միջնորդին: Ըստ նույն լուրերի՝ դեպքը տեղի է ունեցել Երեւանի «Հայբուսակ» համալսարանի հարեւանությամբ:

Ավետիս Գրիգորյանն իր որդու հետ նշված տարածքից բանագնացին առեւանգել եւ տարել են անհայտ վայր, մի քանի օր պահել, ծեծի ենթարկել, սակայն տեսնելով, որ միեւնույն է՝ այդ ճանապարհով չի ստացվում իրենց գումարը ետ ստանալ, նրան բաց են թողել: Ըստ նույն լուրերի՝ միջնորդին ազատ են արձակել` պարտքի դիմաց վերցնելով նրա ավտոմեքենան:

Ղռերի Ավոյի մասին

Ավետիս Գրիգորյանի անունը Հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետ կապված շրջանառվել է: Գրիգորյանը դեռեւս 1999 թվականի ԱԺ ընտրություններում պատգամավորի թեկնածու է առաջադրվել, իսկ Դերենիկ Բեջանյանը` Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը կատարած խմբի անդամներից, եղել է նրա վստահված անձը:

Հոկտեմբերի 27-ի դեպքերի ժամանակ, երբ Նաիրի Հունանյանը եւ նրա հանցախումբը դեռեւս ԱԺ նիստերի դահլիճում են եղել, Դերենիկ Բեջանյանը զանգահարել է հենց այն խորտկարանը, որտեղ այդ պահին գտնվելիս է եղել Ավետիս Գրիգորյանը: Այն փաստը, որ Բեջանյանը նախապես իմացել է, թե այդ պահին որտեղ է լինելու Ավետիս Գրիգորյանը, բազմաթիվ կասկածների եւ քննարկումների տեղիք է դարձել: Ավելին՝ երբ Նաիրի Հունանյանի հանձնարարությամբ Դերենիկ Բեջանյանը զանգահարել է, նրան այն կողմից պատասխանել է ոչ թե խորտկարանի աշխատակիցը, այլ նրա վաղեմի ծանոթներից մեկը:

Հենց այս հանգամանքն է եղել պատճառը, որ դեռեւս այն ժամանակ Հոկտեմբերի 27-ի գործը քննող իրավապահները լուրջ կասկածներ են ունեցել, որ Ավետիս Գրիգորյանը եւ նրա հետ այդ օրը խորտկարանում եղած մարդիկ առնվազն նախապես տեղեկացված են եղել, թե Նաիրի Հունանյանը եւ նրա հանցախումբը ինչ են պատրաստվում անել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-Չեռնոգորիա խաղի տոմսերն արդեն վաճառվում ենԱրցախից հետո՝ Հայաստան․ ինչի՞ համար է Ադրբեջանը կեղծում պատմությունը. Կարպիս ՓաշոյանReuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասինՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱյս տարի «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Յամալին․ Գաբրիել ԺեզուսԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբՊատրաստ եմ պատասխանել Պուտինի կամ Լավրովի զանգերին․ ԿալլասՍեպտեմբերի 16-ին Ջերմուկի կամուրջը փակ է լինելուԱնթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվիՆիդերլանդներում գնացքների երթևեկության խափանումներից հետո կասկածներ են առաջացել դիվերսիայի վերաբերյալՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել. Արամ Վարդևանյան«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էԱրժանապատվության մասին խոսելիս` նայեք ձեզ, նայեք ձեր ուժին, լսե՛ք ձեր ղեկավարի հայտարարությունները. Մարիաննա ՂահրամանյանԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըՇրջայց Gyurjyan Cascade և Firdus Prime Residence թաղամասերում. ներկայացվել են շինարարական աշխատանքների ընթացքն ու առաջիկա ծրագրերըՖիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունըՔՊ-ի կողմից Եկեղեցու դեմ բռնաճնշումները Բաքվի դիկտատորին տվել են մեր կրոնի դեմ գործելու ազատություն․ Սյուզաննա ԱվետիսյանՏիգրանաշենը և սահմանամերձ մյուս գյուղերը պետք է զարգանան․ պատերազմ բերողը դուք եք․ Շիրազ ՄանուկյանՏիգրանաշենում մեզ ասացին՝ առաջին անգամ են պաշտոնյա տեսնում իրենց գյուղում․ ինչու՞ մեկ անգամ չեք գնացել այդ գյուղ․ Անդրանիկ ԳևորգյանԺողովո'ւրդ, կարո՞ղ եք խոստանալ, որ դպրոցներ չեք փակելու․ Տիգան Աբրահամյանը՝ ՔՊ-ինՔՊ-ում Արարատ համայնքի խոշորացման հետ կապված մտահոգություններ կան․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն խոշորացված համայնքները կրկին խոշորացնում է․ Անդրանիկ ԳևորգյանԱրցախցիների վերադարձի իրավունքի հարցը երբեք չի եղել Փաշինյանի որոշման տիրույթում. Ավետիք ՉալաբյանՕրենքը բերել եք՝ ձեր հագով կարելու․ Մամիկոն ԱսլանյանՔՊ-ի բերած այս փոփոխության մեջ մի մարդու անուն ազգանուն է բացակայում, որը կարող եք ավելացնել. Տիգրան ԱբրահամյանՊատերազմի կոչ չէ Արցախի հայկական ժառանգությունը պաշտպանելը. Մարիաննա Ղահրամանյան20 տարի ապրած մարդիկ էլ կային, ուզում էին ապրել. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներինԴուք համազգային բառի հետ խնդիր ունեք, դուք «ժողովուրդ» բառի հետ խնդիր ունեք, որովհետև «ժողովրդից» կտրվել եք, բայց այդպես չի մնալու. Արամ ՎարդևանյանՀամայնքները խոշորացնելուց առաջ ո՞ր համայքների բնակիչների կարծիքն եք հաշվի առել․ Անդրանիկ Գևորգյանը՝ ՔՊ-ինԵրբ Փաշինյանը գրում է Ալիևի սահմանադրությունը. Արեգա Հովսեփյան Ուժեղ Հայաստանում լինելու է իրավունքի գերակայություն, լինելու է քաղաքացիական համերաշխության ամրապնդում, ոչ թե՝ միմյանց նկատմամբ ատելության տարածում. Արամ ՎարդևանյանՆույնիսկ Արցախի էթնիկ զտումը շատ հայերի համար դաս չի եղել. Արմեն ՄանվելյանՀայաստանի ինքնիշխանության մասին խոսում է մի իշխանություն, որն Ալիևի սեղանին է դրել Հայաստանի տարածքը՝ որպես սակարկության առարկա. Իրինա ՅոլյանՓաշինյանը Հայաստանի տնտեսական կայունությունը ռիսկի է ենթարկում. Արեգ ՍավգուլյանՍրբուհի Գալյան, Ձեր տոնը փոխե՛ք, Դուք հաշվետու եք Ազգային ժողովին․ Իրինա ՅոլյանԻշխանություններն ամեն գնով ճնշում են ազատամտության ցանկացած դրսևորում. Մենուա ՍողոմոնյանՊատգամավորներին դիտողություն անել չի՛ կարելի․ Էդգար Ղազարյանը՝ Սրբուհի Գալյանին«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումինԱյնպիսի տպավորություն է, որ այստեղ նստած է իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը, համբերե՛ք, այսպես էլ լինելու, շատ չի մնացել. Դավիթ ՂազինյանԽտրական մոտեցում կա այն համայնքների նկատմամբ, որտեղ ընդդիմադիր համայնքապետեր կան. Լենա ՄաթևոսյանՀանդիպում տեղի չի ունենա․ Նարեկ Կարապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպելու մասին Կհանդիպենք Արցախի պետնախարարին. գերնպատակն արցախահայության վերադարձի իրավունքն է, բայց այստեղ պետք է ունենանք մշակութային կենտրոն. Նարեկ Կարապետյան «Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան Արագ աճ, որակյալ զարգացում․ Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշերը «Բարգավաճ Հայաստան»-ը անկախ բոլոր անարդարություններից շարունակելու է իր դերակատարությունն ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում. հայտարարություն ՀՀ ԿԲ-ն քաղաքականության տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսային կետով Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը Հայաստանում «Խվատայկաների» և որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿ
Ամենադիտված