Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք Չալաբյան ՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր Կամենդատյան Թեհրանն ու Մասկատը մոտ են Հորմուզի նեղուցում միջանցքի մասին համաձայնությանը. Իրանի խորհրդարանի ներկայացուցիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը Քիմ Քարդաշյանը Փարիզի կողnպուտի համար 1 դոլար փոխհատուցում է ստացել Օդերևութաբանության համաշխարհային կազմակերպությունը ներկայացրել է ջրային անվտանգությանը սպառնացող վտանգները Շվեդիայի վարչապետը հրաժարական է տվել ընտրություններում ընդդիմության հաղթանակից հետո «Հարի Փոթեր»-ի նոր սերիալի դերասանական կազմը համալրվել է ևս երեք դերասանով Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» կտավը 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է (լուսանկարներ) Կբարձրացվի պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ու թափանցիկությունը


«Արնաթաթախ ընկած էր ասֆալտին». Հայաստանում 19-ամյա տղան սպանել է «ռիվոկ» անող երիտասարդին

TV

Առաջին լրատվականը գրում է.   Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ ավարտվել է Վաղինակ Մ.-ի գործի դատական քննությունը: 1999 թվականին ծնված Վաղինակ Մ.-ին մեղադրանք էր առաջադրվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Ըստ մեղադրանքի՝ Արմավիրի մարզի բնակիչ Նարեկ Պ.-ն իր «ՎԱԶ-2107» մեքենայով մատուցել է տաքսու ծառայություն: 2018 թվականի մարտի 21-ին, ժամը 21-ն անց 20-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ Օմար Օ.-ն Նարեկի հետ պայմանավորվել է, որ իրեն մեքենայով հարևան գյուղ տանի: Նարեկ Պ.-ն դուրս է եկել, որ գնա պատվիրատուի նշած վայրը՝ Արմավիր գյուղի կենտրոն: Ըստ մեղադրանքի՝ ճանապարհին Նարեկը շարունակ զանգել է  ընկերուհուն, սակայն վերջինս չի նկատել, որ հեռախոսը զանգում է ու չի պատախսանել զանգերին: Նարեկը մինչև պատվիրատուին հասնելը մտել է այն փողոց, որտեղ բնակվում էր ընկերուհին ու արագ անցել է Վաղինակի և նրա եղբոր կողքով: Փողոցը հողածածկ էր, փոշի է բարձրացել: Վաղինակը փորձել է կանգնեցնել Նարեկի մեքենան ու դիտողություն անել, բայց Նարեկը մեքենան չի կանգնեցրել, ուղևորվորվել է դեպի պատվիրատուի նշած վայրը: Վաղինակը զանգել է ընկերոջը՝ Ռաֆայելին, ու խնդրել է կանգնեցնել Նարեկին և պահել, մինչև ինքը հասնի: Այդ պահին Նարեկը հասել է գյուղի կենտրոն, կանգնել է այնտեղ գտնվող կանգառում՝ հենց Ռաֆայելի մոտ: Նարեկի պատվիրատու Օմարը կանգառից քիչ հեռու էր կանգնած՝ «Նոյ» ռեստորանի մոտ: Նա մոտեցել ու նստել է Նարեկի մեքենան, իսկ Ռաֆայելը Նարեկին զգուշացրել է, որ նա սպասի, մինչև իր ընկեր Վաղինակը գա: Ռաֆայելն ասել է, որ Վաղոն ցանկանում է խոսել մեքենան արագ քշելու և փոշի բարձրացնելու վերաբերյալ: Նարեկն ասել է, թե պատվեր է կատարում, վերջացնի, կզանգի ու կգա, կհանդիպեն: Նա շարժվել է՝ ուղևորին տեղ հասցնելու: Անցել է մոտ 150-200  մետր, երբ նրա մեքենային հասել է Վաղինակը, որը եղբոր հետ իրենց մեքենայով հասել էր գյուղի կենտրոն: Տեսնելով նրանց՝ Նարեկը կանգնեցրել է իր մեքենան, իջել է, մոտեցել է եղբայրներին: Նա հարցրել է. «Դու ե՞ս Վաղոն, որ ինձ հարցրել ա»: Վաղինակը իր հերթին հարցրել է՝ ինչո՞ւ է նա փողոցով «անշնորհք ձևով» մեքենա վարում: Նարեկը բորբոքվել է «անշնորհք» բառից: Նրանց միջև լեզվակռիվ է առաջացել: Քաշքշուկ է սկսվել: Նարեկի մեքենայում նստած ուղևորը, լսելով վիճաբանության ձայները, իջել է մեքենայից, մոտեցել է, սկսել է հորդորել, որ դադարեցնեն վեճը: Այդ ընթացքում Նարեկը ձեռքով հարվածել է Վաղինակի կրտսեր եղբոր՝ Դավիթի դեմքին: Օմարը վերջինիս հեռացրել է դեպի մեքենայի առաջամաս, որ կռիվը չշարունակվի: Մինչ Օմարը հանգստացնում էր Դավիթին, Վաղինակը եղբորը հարվածելու համար Նարեկից վրեժխնդիր լինելու շարժառիթով, ըստ մեղադրանքի, կռվի է բռնվել Նարեկի հետ, գրպանից հանել է ծալովի դանակն ու 7 հարված է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին: Նարեկը հետ է քաշվել դեպի իր մեքենան, Վաղինակը հեռացել է դեպքի վայրից: Օմարը Դավիթին հեռացնելուց հետո վերադարձել ու տեսել է, որ Նարեկը  «արնաթաթախ ընկած է մեքենայի մոտ՝ ասֆալտին»: Օմարը գրկել է նրան, բարձրացրել է, որ նստեցնի մեքենա, այդ պահին տվյալ վայրով անցնող մեքենայի վարորդը կանգնել, իրավիճակը տեսել, Օմարի հետ Նարեկին տեղափոխել է իր մեքենան ու տարել է հիվանդանոց: Սակայն ստացած վնասվածքներից ու արյան սուր կորստից Նարեկ Պ.-ն ժամը 23-ն անց 35-ին հիվանդանոցում մահացել է: Որոշ ժամանակ անց Վաղինակ Մ.-ն կամովին ներկայացել է ոստիկանություն: Պարզվել է, որ Նարեկի հավանած աղջիկը Վաղինակի բարեկամուհին էր, առաջիկա օրերին Նարեկը պատրաստվում էր գնալ նրանց տուն՝ աղջկա ծնողների հետ ծանոթանալու… Սակայն Նարեկն ու Վաղինակը միմյանց չէին ճանաչում, Նարեկը չգիտեր, որ Վաղինակը իր հավանած աղջկա բարեկամն է… Պարզվել է նաև, որ Ռուսաստանում վթարից մահացել էին Վաղինակի հորաքրոջ ու հորեղբոր որդիները, նրանց հուղարկավորությունը եղել էր դեպքից մի քանի օր առաջ, Վաղինակը վրդովվել էր, երբ Նարեկի մեքենան մեծ արագությամբ ու բարձր երաժշտություն միացրած, փոշի բարձրացնելով՝ անցել էր իրենց կողքով… Վաղինակ Մ.-ն իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել է: Նախաքննության ժամանակ նա հայտնել է, թե Նարեկին սպանելու նպատակ ու ցանկություն չուներ, արարքը կատարել է եղբորը պաշտպանելու համար: Նա նշել է, թե Նարեկը իր հետ ագրեսիվ է խոսել, հարվածել է եղբոր աչքին, ինքը դա տեսնելով՝ գրպանից հանել է դանակը… Երբ Նարեկի հարվածից եղբայրն ընկել է, իր աչքերի առաջը սևացել է… Դեպքին ականտես վկա Օմարը պնդել է, որ Նարեկի հարվածից Դավիթը գետնին չի ընկել, ինքը Դավիթին մի կողմ է քաշել, որ կռիվը չշարունակվի, բայց մինչև Դավիթին հանդարտեցրել է, Նարեկն արդեն դանակահարվել էր… 

Ավելին՝ այստեղ

Շվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»«Ընտրաթոշակ»-ը որպես ընտրակաշառք. Էդգար ՂազարյանԻնձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաՌեմբրանտի կամ Դյուրերի ինքնանկարները ուսումնասիրեք, ձեր պրոֆեսիոնալիզմի համար օգտակար կլինիԴեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ ԴավթյանԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՁեր ձայնագրությունները հրապարակվելու են, երբ դուք իշխանություն չլինեք․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ինԱմեն ինչ անելու ենք, որ այս չարիքի իշխանության թաթիկները Տիգրանաշենին չհասնեն․ Սամվել ԿարապետյանՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԴուք ժամ առաջ պետք է դադարեք լինել ԿԸՀ նախագահ. Անդրանիկ Գևորգյանը՝ Վահագն Հովակիմյանին Դե ԱԳՆ-ն փակե՛ք, Միրզոյանն ասում ա՝ Մատենադարանի տնօրենը Հաջիևի պատասխանը տվել ա․ Աբրահամյան Դեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ Դավթյան Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը Փաշինյանի Վոթսափից եկած հաղորդագրության մեջ ի՞նչ էր գրված. Ղահրամանյան Կրթությունն ու արդյունաբերությունը՝ մեկ հարթակում․ գործակցություն Կապանի ԼՀԿ-ի և Պոլիտեխնիկի միջև Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի գնի 4 անգամ բարձրացումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի վերջնական սպառողական սակագների մոտ 2.2-ից 2.5 անգամ աճի. Հրայր ԿամենդատյանԴուք ի՞նչ նպատակով եք հանդիպում այլ երկրների դեսպանների հետ․ Էդգար Ղազարյանը՝ ԿԸՀ նախագահինՀայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք ՉալաբյանՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր լիդերները դուրս կգան բանտից, իսկ ովքեր արժանի են բանտում լինելու՝ կլինեն բանտում. Սամվել ԿարապետյանԽորհուրդ եմ տալիս թմրապատգամավորին ուշադիր նայել հայելու մեջ և վերջապես հասկանալ, թե իրականում ով ով է․ Արման Աբովյան Թեհրանն ու Մասկատը մոտ են Հորմուզի նեղուցում միջանցքի մասին համաձայնությանը. Իրանի խորհրդարանի ներկայացուցիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինՔիմ Քարդաշյանը Փարիզի կողnպուտի համար 1 դոլար փոխհատուցում է ստացել Հաջորդ վարչապետը ես եմ լինելու, Փաշինյանն էլ ծափահարելու է. Սամվել ԿարապետյանԵթե դատարանը մի չնչին անկախ լինի, Սամվել Կարապետյանն այսօր անհապաղ պետք է ազատ արձակվի. Տիգրան ԱբրահամյանՕդերևութաբանության համաշխարհային կազմակերպությունը ներկայացրել է ջրային անվտանգությանը սպառնացող վտանգները Շվեդիայի վարչապետը հրաժարական է տվել ընտրություններում ընդդիմության հաղթանակից հետո Ձեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահին«Հարի Փոթեր»-ի նոր սերիալի դերասանական կազմը համալրվել է ևս երեք դերասանով Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» կտավը 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է (լուսանկարներ) Դուք վառ արտահայտում եք մեր երկրում հավասարակշռությունների մեխանիզմների բացակայությունը․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԿբարձրացվի պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ու թափանցիկությունը Զինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն ՄանվելյանՎստահ եմ՝ դրսի պահանջ է, որ Սամվել Կարապետյանը մնա կալանավորված. Սարգիս Կարապետյան Զելենսկին գլխավոր դատախազի պաշտոնակատար է նշանակել Անտոն Կովալսկուն Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ ՍավգուլյանԵրևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Այո՛, սարքել ենք տժվժիկի պատմությունը, որովհետև ներողություն չեք խնդրել իմ բաց թողած օրերի համար Ձկնորսները փակել են Նիսի նավահանգիստը Ձեր դիվանագիտական արկածախնդրությունը կենսական խնդիրների է հասցնում․ Էդգար ՂազարյանԴիերի հերթական փոխանակումը Ուկրաինայի և Ռուսաստանի միջև Ամենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ ԶաքարյանԽուլիգանություն «Դելիս» գիշերային ակումբում, 4 անձ ձերբակալվել էԱՄՆ-ում «դժnխային պատժամիջոցների» մասին օրենքի ընդունումը ոչ բարեկամական գործողություն է, որը միայն կբարդացնի Ուկրաինայում խաղաղ կարգավորման որոնումը. Պեսկով Փաշինյանը հանձնարարեց զբաղվել Երեւանի կենտրոնում ապօրինի գործող «Շառլոտ» ակումբով Կոտայքի մարզի Պռոշյան և Զովունի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Արևմուտքը փորձում է միջամտել Հարավային Կովկասի քաղաքական իրավիճակին. Շոյգու Բելոռուսի նախագահին մենք էլ հարցեր ունենք, իսկ դուք սրիկա Սաֆարովի հետ կապված Հունգարիային հարցեր չունե՞ք․ Դավիթ Ղազինյան
Ամենադիտված