Կորոնավիրուսով վարակված Նեյմարը վերսկսել է մարզվել ՊՍԺ֊ի հետ
Սպորտ
Ֆրանսիական «Փարիզ Սեն Ժերմեն» ֆուտբոլային ակումբի հարձակվող Նեյմարը հայտնել է, որ ինքը սկսել է մարզվել: «Ես վերսկսել եմ մարզումը։ Այս առիթով՝ շատ ուրախ», - Թվիթերի իր էջում գրել է բրազիլացի ֆուտբոլիստը:
Ավելի վաղ ՊՍԺ-ն հայտարարել էր թիմում կորոնավիրուսային վարակի մի քանի դեպքերի մասին։ Վարակվածների թվում էր Նեյմարը: