«Չվախենաք…». Արայիկ Հարությունյանի գրառումը
Ուշադրության կենտրոնումԿրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երևան քաղաքի դպրոցները պատրաստվում են ընդունել աշակերտներին: Երեկ զրուցել եմ նաև բոլոր մարզպետերի հետ, ովքեր նույնպես ջանքեր են գործադրում ուսումնական տարվա մեկնարկին լավագույնս պատրաստվելու համար: Շնորհակալություն տնօրեններին աշխատանքի համար: Չվախենաք առաջին օրերի դժվարություններից, քանի որ միասին կհաղթահարենք բոլոր խոչընդոտները: Ստորև բերված լուսանկարներն օրինակելի են ըստ ուղեցույցի դպրոցների տարածքները նախապատրաստելու համար»:
Ավելին՝ այստեղ