Փարիզի ահաբեկչություններից հետո Ֆրանսիայում մեղադրանք է առաջադրվել 124 ձերբակալվածի
ՄիջազգայինՓարիզի ահաբեկչություններից հետո Ֆրանսիայում արտակարգ դրության ռեժիմի սահմանումից ի վեր ոստիկանությունը 1233 խուզարկություն է կատարել եւ մեղադրանք առաջադրել 124 ձերբակալվածի: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Liberation-ին:
Ֆրանսիայի ՆԳ նախարար Բեռնար Կազնյովի խոսքով, խուզարկությունների ընթացքում 230 միավոր զենք է հայտնաբերվել:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած մի շարք ահաբեկչությունների հետեւանքով 130 մարդ է զոհվել: