Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը Գոռ Հակոբյանն անդրադարձել է որդու բուժման ընթացքին Շանթ Սարգսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին Սա պատմական փաստաթուղթ է և հաղորդագրություն հզnր Իրանից. Փեզեշքիան Մոսկվան ու Կիեւն աճյուններով են փոխանակվել Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի վերակառուցման նպատակով 276 միավոր հողամասերի ազդակիր հատվածներ կճանաչվեն հանրության գերակա շահ ՀԱՊԿ անդամ երկրները քննարկում են Հայաստանի կարգավիճակը և անդամավճարները չվճարելու դեպքում քվեարկության իրավունքից զրկելու հարցը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի առաջիկա նիստին Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի համար. նրանց վերադարձը «հայրենի հողեր» ստեղծված նոր իրողություններում անխուսափելի է. Ազիզ Ալեքբերլի Ռոնալդուն արձագանքել է ԱԱ-2026-ում Կոնգոյի ԴՀ-ի հետ սենսացիոն ոչ-ոքիին


Սորոսի հիմնադրամն ինքն էր խնդրում, որ մեզ հետ փոխգործակցեն

Քաղաքականություն

Նախօրեին Հանրային հեռուստաընկերություն էր հրավիրվել «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության նախագահ Լարիսա Մինասյանը։ Նա Պետրոս Ղազարյանի հաղորդման հյուրն էր։ Ինչքան հասկացանք հաղորդման ընթացքից, նպատակը հաղորդման վերջում հնչեցված հարցն էր, թե ինչպես է ստացվել, որ նախկին իշխանության ներկայացուցիչները եւ տարբեր գործիչներ, որոնք այսօր քննադատում են Սորոսի հիմնադրամին, մերժում նրա ներկայությունը Հայաստանում ու չարիք համարում, ժամանակին «փողեր են ստացել» նույն հիմնադրամից։

Հիմնադրամի նախագահ Լարիսա Մինասյանը պատասխանեց․ «Հարցը հենց նրանում է, որ մեզնից նրանք փողեր չեն ստացել, մենք իրենց չենք ֆինանսավորել, մենք ֆինանսավորում ենք ծրագրեր, եւ այդ բոլոր մարդկանց ծրագրերը եղել են եւ կան, բացարձակ եղել են որպես ժողովրդավարության աջակցություն»։ Ապա սկսեց ցուցակ հրապարակել, թե ովքեր են ժամանակին օգտվել հիմնադրամի ֆինանսներից, որոնք հիմա քննադատում են։ Ցուցակում էին Հայկ Բաբուխանյանը, Լեւոն Մարտիրոսյանը, Արա Բաբլոյանը, Հասմիկ Պողոսյանը, Գագիկ Հարությունյանը, Գագիկ Ղազինյանը, Արթուր Ղազինյանը, Գեւորգ Կոստանյանը, Լիլիթ Գալստյանը, Արա Սահակյանը եւ այլք։ Մենք կապվեցինք «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի հետ եւ հարցրինք՝ իրապես, ինչպե՞ս է ստացվել, որ ժամանակին օգտվել է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության ֆինանսական միջոցներից, իսկ այժմ քննադատում է նրա գործունեությունը։ Ղազինյանը, լսելով հարցը, ծիծաղեց, ապա հավելեց, որ 2007 թվականին այդ հիմնադրամն է խնդրել, որպեսզի փոխգործակցեն միմյանց հետ։
«Ես չգիտեմ, թե ինչ է նկատի ունեցել «ֆինանսավորում ստանալու» տակ Ձեր նշած անձնավորությունը, բայց պատասխանեմ Ձեզ. 2007 թվականին, երբ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը հիմնադրվեց, մենք ձեռնամուխ եղանք միջմասնագիտական կրթության եւ գիտության ներմուծմանը Հայաստանի կրթական համակարգ եւ մշակում էինք «Եվրոպագիտություն» մագիստրոսական ծրագիրը։

Այդ ժամանակ Ձեր ասած այդ հիմնադրամից մեզ նամակ ուղարկեցին, որ իրենք ունեն ցանկություն՝ ծրագրի ուսումնական պլանի մեջ ներառել մի առարկա՝ «Սպառողների իրավունքների պաշտպանությունը Եվրոպական Միությունում»։ Դիմեցին մեզ, մենք այն ժամանակ առանձնապես չէինք էլ ճանաչում այդ հիմնադրամը, չգիտեինք, թե ինչով է զբաղված։ Տեսանք, որ ինչ-որ հիմնադրամ է, դիմել է, ուզում է, որ այդ ծրագիրն իրականացվի։ Նայեցինք ծրագրի ընդհանուր կառուցվածքը, ընդհանուր տրամաբանությունն ու փիլիսոփայությունը, ծրագիրը մշակվեց, բայց այն մեզ չի տրվել, տրվել է Երեւանի պետական համալսարանին։ Եթե իրենք այդքան անկեղծ են եւ եթե իրականում ուզում են բացել, թե ինչպիսին է եղել գործունեությունը, ապա պետք է ասեին, որ դա եղել է Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի հետ առաջին եւ վերջին փոխգործակցությունը, ընդ որում՝ այն ավարտին չի էլ հասել, ընդ որում՝ ծրագիրը չի ներառվել ուսումնական պլանի մեջ, եւ դրանով ամեն ինչ ավարտվել է»,- ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության առաջնորդը, ապա հավելեց, որ հիմնադրամի քաղաքականացումից հետո, որը, ըստ նրա, տեղի է ունեցել 2008-ից հետո, իրենք որեւէ անգամ չեն գործակցել Սորոսի հիմնադրամի հետ։

«Այդ հիմնադրամի գործունեությունը կարելի է պայմանականորեն բաժանել 2 մասի՝ մինչեւ 2008 թվականը եւ դրանից հետո։ Մինչեւ 2008 թվականը այդ հիմնադրամը զբաղվում էր հիմնականում կրթական, հումանիտար գործունեությամբ, համակարգիչներ էր մատակարարում ն, կրթական ծրագիր էր իրականացնում, այսինքն՝ քաղաքական բաղադրիչ չի եղել հիմնադրամի գործունեության մեջ, դա պայմանավորված է եղել այն ժամանակվա իշխանությունների զսպող քաղաքականությամբ։ 2008-ից հետո այդ հիմնադրամն ամբողջապես անցավ քաղաքական գործունեության, որից հետո այլեւս մենք որեւէ առնչություն չենք ունեցել, որովհետեւ ես՝ անձամբ դեմ եմ եղել, որ Հայաստանում օտարերկրյա ֆինանսավորում ունեցող կառույցները Հայաստանի ներքաղաքական կյանքում ունենան որեւէ ազդեցություն։ Դա ուղղակի շատ պարզունակ մանիպուլյացիա էր, որ իրենք դա փորձեցին անել եւ իմ անունը կապել ինչ-որ մի հիմնադրամի հետ։ Իրենք են մեզ խնդրել, թե կլինի՞, որ այս ծրագիրն էլ մտնի ուսումնական պլան։ Խնդրեցին, մենք էլ քննարկեցինք, ասացինք՝ եթե դուք ուզում եք, ապա կա հնարավորություն՝ ծրագիրը ներառելու, բայց ծրագիրը մշակելուց հետո, բնականաբար, չեղավ, որովհետեւ մեզ չհաջողվեց այդպիսի փոխգործակցություն ապահովել։ Մենք այդ ժամանակ իրականացրել ենք 2 մլն եվրո արժողությամբ Եվրոպական Միության մեծ ծրագիր, եւ իրենց առաջարկը զուտ ֆինանսական տեսակետից մեզ համար ոչ մի հետաքրքրություն չի ներկայացրել»,- ասաց Ղազինյանը։

Կապվեցինք նաեւ Արա Սահակյանի հետ, ով նշեց, որ Պետրոս Ղազարյանին առաջարկ է արել, որ Հանրայինի եթերում այդ հարցին պատասխանելու հնարավորություն ընձեռի իրեն․ «Այդ խոսքն ասվել է Հանրային հեռուստաընկերության եթերով, որն ունի հսկայական լսարան։ Ես կարծում եմ, որ բոլոր բարոյական հիմքերն ունեմ, քանի որ Հանրային հեռուստաընկերությունը հանրային բոլոր կարծիքները պետք է արտահայտի, որպեսզի ես կարողանամ նույն եթերում, նույն հաղորդմամբ, նույն զրուցավարի ներկայությամբ տալ այդ հարցի պատասխանը։ Ես դիմել եմ պարոն Պետրոս Ղազարյանին՝ ինձ եթեր հրավիրելու խնդրանքով, եւ սպասում եմ պատասխանի։ Կարծում եմ, որ նա անպայման կհրավիրի, եւ այդ հարցերի պատասխանը կստանա ոչ միայն իմ կողմից շատ հարգելի «Հրապարակ» օրաթերթը, այլեւ ողջ հանրությունը»,- ասաց Սահակյանը։

Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը Գոռ Հակոբյանն անդրադարձել է որդու բուժման ընթացքին 2026-ի թոփ ճամփորդական ուղղությունները IDBank-ի պրեմիում քարտերով Նախընտրական շրջանում և քվեարկության օրը արձանագրվել է շուրջ 1300 խախտում․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին Շանթ Սարգսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին Ընտրությունների արդյունքը ժողովուրդն է որոշում, ոչ թե Վահագն Հովակիմյանն իր գրիչով․ Իվետա ՏոնոյանՍա պատմական փաստաթուղթ է և հաղորդագրություն հզnր Իրանից. Փեզեշքիան Մոսկվան ու Կիեւն աճյուններով են փոխանակվել Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի վերակառուցման նպատակով 276 միավոր հողամասերի ազդակիր հատվածներ կճանաչվեն հանրության գերակա շահ ՀԱՊԿ անդամ երկրները քննարկում են Հայաստանի կարգավիճակը և անդամավճարները չվճարելու դեպքում քվեարկության իրավունքից զրկելու հարցը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբ անցկացվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի բաց առաջնություն ԿԸՀ-ն կորցրել է իր առաքելությունը և իրավական անորոշություն առաջացրել․ Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի առաջիկա նիստինԿիրառվել է հսկայածավալ վարչական ռեսուրս․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի համար. նրանց վերադարձը «հայրենի հողեր» ստեղծված նոր իրողություններում անխուսափելի է. Ազիզ Ալեքբերլի Ռոնալդուն արձագանքել է ԱԱ-2026-ում Կոնգոյի ԴՀ-ի հետ սենսացիոն ոչ-ոքիին Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրըՊերովսկիտային արևային վահանակները այլևս արագ չեն «մեռնում». Գիտնականները հետաքրքիր լուծում են գտել Ես կրքոտ հռետոր եմ. Նիկոլ Փաշինյան Կարճատև անձրև, ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում 21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանԿիրառվել է հսկայածավալ վարչական ռեսուրս․ Մենուա ՍողոմոնյանՔաղցրաշեն գյուղում մտել են բնակչի տուն և գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնասՏարադրամի փոխարժեքն այսօր․ ինչ փոխարժեքներ են առաջարկում բանկերը ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ ընտրությունների քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների Գերմանիան Ուկրաինային կհատկացնի 200 մլն դոլար՝ «Ուկրաինայի համար ԱՄՆ-ից uպառազինnւթյան գնման ծրագրի» հերթական փաթեթի շրջանակներում Սևան-Մարտունի ավտոճանապարհին 41-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտում՝ բախվելով ծառին․ կա վիրավոր Անհեթեթ և անպատասխանատու արկածախնդրություն է Հայ-ռուսական հարաբերությունները թողնել ժողովրդի էմոցիոնալ ընտրությանը․ Մհեր ԱվետիսյանՌոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Պետական մարմիններում մարդիկ կան, ովքեր սյան նման իրենց վրա են վերցնում այդ մարմինների առաքելությունից բխող ծանրությունը․ Մենուա ՍողոմոնյանՇղթայական վթար՝ Արմավիրում, բախվել են «Nissan», «Infiniti», «Mercedes», «Volkswagen», «Kia» և «Renault»Այն մասին, թե ում փաստացի հրահանգով է Փաշինյանը փորձում կեղծել ընտրության արդյունքները. Ավետիք ՉալաբյանՓրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները Ուկրաինան ու Ռուսաստանը միմյանց են հարվածել Իսրայելի ագրեuիան խնդիր է դարձել ողջ աշխարհի համար. Ֆիդան ԱԱ-2026. Կոլումբիան լարված պայքարում հաղթեց Ուզբեկստանին ՆԱՏՕ-ն պետք է կրկին դառնա իսկական ռшզմական դաշինք, որը հավատարիմ է կnշտ գծին. ՀեգսեթԻրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ» «Զգում է, որ թույլ է, իր իշխանությունն ամուր հիմքեր, հենարան չունի, հիմնված է բռնության վրա». «Փաստ» Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ» Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ» Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ» «Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ» Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ»
Ամենադիտված