«Չելսին» բանակցում է Մենդիի հետ հնգամյա պայմանագրի շուրջ
ՍպորտԼոնդոնի «Չելսի» ֆուտբոլային ակումբը բանակցում է հնգամյա պայմանագրի շուրջ ֆրանսիական «Ռեննի» դարպասապահ Էդուարդ Մենդիի հետ: 28-ամյա սենեգալցի «Ռեննիի» դարպասապահը տեղեկացրել է «Չելսի» տեղափոխվելու իր ցանկության մասին: Ակումբների միջև բանակցությունները սկսվել են երկու օր առաջ: Լոնդոնցիները ֆուտբոլիստի համար առաջարկել են 20 միլիոն եվրո։ «Ռեննին» հույս ունի նրա համար ստանալ 26 միլիոն եվրո: Մենդին «Ռեննիում» խաղում է 2019 թվականից: Անցած մրցաշրջանում նա թիմում անցկացրել է 33 հանդիպում, և 13 խաղում անձեռնմխելի է պահել իր դարպասը: