ՍԱՏՄ-ում ստուգումները դեռ չեն ավարտվել
ՀասարակությունՍԱՏՄ-ից Pressmedia.am-ին տեղեկացրեցին, որ ալկոհոլային թունավորման դեպքից հետո լայնածավալ ուսումնասիրություններ ու դիտարկումներ են իրականացվում հանրապետության ողջ տարածքում: Ուսումնասիրությունը կավարտվի 10 օրից, որից հետո կամփոփվեն արձանագրված արդյունքները: Հիշեցնենք, որ վերջին տվյալներով օգոստոսի 31-ից սեպտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք, որից 19-ը մահվան ելքով: Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ: Երեք անձ կալանավորված է:
Լիլիթ Ավագյան