Հայաստանում կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների մասին. վերջին տվյալները
Ուշադրության կենտրոնումՀայաստանում սեպտեմբերի 11-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 179 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 45505 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 231259, վերջին մեկ օրում` 3450 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 2880 պացիենտ, վերջին մեկ օրում նվազել է 28-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 41434 անձ` վերջին մեկ օրում 201 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 909 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 280 է:
Ավելին՝ այստեղ