Մադրիդի «Ռեալը» Բեյլի տրանսֆերի դեպքում պատրաստ է վճարել նրա աշխատավարձի 50%-ը
ՍպորտՄադրիդի «Ռեալը» պատրաստ է ֆինանսավորել կիսապաշտպան Գարեթ Բեյլի աշխատավարձի 50% -ի վճարումը, եթե ֆուտբոլիստը որոշի տեղափոխվել այլ ակումբ, հայտնում է Telegraph-ը: Ինչպես նշում է թերթը, «Արքայական ակումբը» համաձայն է գնալ նման միջոցների՝ արագացնելու նոր ակումբի որոնումը ուելսցի 31-ամյա կիսապաշտպանի համար, ով շաբաթական վաստակում է մոտ 600 հազար ֆունտ ստեռլինգ: Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբները բանակցություններ էին վարում Մադրիդի «Ռեալի» հետ, որը պատրաստ է վճարել Բեյլի և այլ ֆուտբոլիստների աշխատավարձի կեսը, ովքեր ընդգրկված չեն թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի ծրագրերում: Սեպտեմբերի սկզբին Բեյլը հայտարարել էր, որ Մադրիդի «Ռեալը» խանգարում է նրան տեղափոխվել այլ ակումբ: 2013-ին Բեյլը տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ» Լոնդոնի «Տոտենհեմից»`101 միլիոն եվրո գնահատված տրանսֆերի դիմաց: Ֆուտբոլիստի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ավարտվում է 2022 թվականին: