Չի կարելի առանց մակնշման, կասկածելի տեղից, և կասկածելի ձևով արտադրված սննդամթերք օգտագործել․ Գեորգի Ավետիսյան
ՀասարակությունՉի կարելի առանց մակնշման, կասկածելի տեղից, և կասկածելի ձևով արտադրված սննդամթերք օգտագործել։
Pressmedia.am կայքի զրուցակիցը սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն է։
- Պարո՛ն Ավետիսյան, Հայաստանում վերջերս ալկոհոլային թունավորման զանգվածային դեպք գրանցվեց, որի հետևանքով մահացել է 18 քաղաքացի։ Ձեր կարծիքով՝ դա ինչի՞ հետևանք էր։
— Դա` անփութության և սեփական առողջության նկատմամբ վատ վերաբերմունքի հետևանք։
— Շատերը մեղադրում են կառավարությանը և պատկան մարմիններին անգործության մատնվելու համար։ Ի՞նչ կարող էր անել սննդամթերքի անվտանգությունը, որ կանխեր օղու սպառումը։
— Ոչ մի բան։ Երբ որ տնից վաճառք է իրականացվում, մենք ոչինչ անել չենք կարող։ Եթե վաճառքը լիներ խանութից, դա կլիներ մեր թերացումը։ Այս դեպքում մենք բացարձակ կապ չունենք և ոչ մի իրավասություն չունենք։
— Իսկ այս խնդրի լուծման համար ի՞ նչ տարբերակներ եք տեսնում։
— Հանրային իրազեկումն է միակ լուծումը։ Պետք է մարդկանց հասկացնել, սովորեցնել, որ չի կարելի առանց մակնշման, կասկածելի տեղից, և կասկածելի ձևով արտադրված սննդամթերք օգտագործել։
Սաթինե Ղուկասյան