Մեսսին սկսել է մարզումները «Բարսելոնայի» ընդհանուր խմբում
Սպորտ«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին չորեքշաբթի օրը սկսել է մարզումները ընդհանուր խմբում, ասվում է Թվիթերի կատալոնական ֆուտբոլային ակումբի միկրոբլոգում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսին «Բարսելոնային» հայտնել է գործող պայմանագիրը խզելու ցանկության մասին: Սեպտեմբերի 4-ին խաղացողը հայտարարեց, որ կշարունակի խաղալ կատալոնական ակումբում: Մեսսին երկուշաբթի օրը վերադարձավ մարզման «Բարսելոնայում», բայց մարզվե անհատապես: «Օրվա առաջին մարզումը։ Լեո Մեսսին, Ֆիլիպե Կոուտինյոն, Սերխիո Բուսկետսը, Ֆրենկի դե Յոնգը և Անսու Ֆաթին մարզվում են թիմի հետ», - ասվում է «Բարսելոնայի» հայտարարության մեջ: