Մամուլում հրապարակման կապակցությամբ նշանակվել է ծառայողական քննություն
Մամուլ«Հրապարակ» օրաթերթի 2015թ. նոյեմբերի 24-ի համարում տեղեկատվություն է զետեղվել, թե Էջմիածնի ոստիկաններից մեկը հայտնել է, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի հետ կապված՝ իրենցից պահանջում են ոչ միայն իրենց, այլև հարևան-բարեկամների անձնագրերը, քվեարկության տեղամասի հասցեն ու համարը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, թերթի հրապարակման կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն: