Ռուսական պատվաստանյութի առաջին խմբաքանակը մտցվել է քաղաքացիական շրջանառության մեջ
ՀասարակությունԱռողջապահության նախարարության մամլո ծառայությունը РБК-ին հաղորդել է «Sputnik V»-ի առաջին խմբաքանակը քաղաքացիական շրջանառության մեջմտցնելու մասին: Մոտ ապագայում պատվաստանյութը պետք է հասցնեն մարզեր: Այս մասին նշված է РБС-ի “Первую партию российской вакцины от COVID выпустили в гражданский оборот” հոդվածում, որի հեղինակներն են Անաստասիա Կուրնոսովան և Եգոր Գուբերնատորովը:
«Նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելման համար Ռուսաստանի առողջապահության նախարարության Ն. Ֆ. Գամալեի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի կողմից մշակված պատվաստանյութն Առողջապահության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության լաբորատորիաներում անցել է որակի անհրաժեշտ փորձարկումները և մտցվել է քաղաքացիական շրջանառության մեջ»,- հայտարարել է նախարարությունը:
Առողջապահության նախարարությունը նշել է, որ մոտ ապագայում պատվաստանյութի առաջին խմբաքանակները պետք է հասցվեն մարզեր:
Այժմ պատվաստանյութը հետհաշվառման փորձարկումներ է անցնում, որոնց մասնակցում է 40 հազար մարդ: Միևնույն ժամանակ, փորձարկվողների ¼-ն իրական պատվաստանյութի փոխարեն պլացեբո է ստանում: Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի խոսքերով հետհաշվառման փորձարկումները կտևեն երկուսից վեց ամիս:
Ավելի վաղ Ն.Ֆ. Գամալեի անվան հետազոտական կենտրոնի ղեկավարը նշել է, որ «Sputnik V»-ը կորոնավիրուսի դեմ կձևավորի նվազագույնը 2 տարի տևող իմունիտետ:
Աննա Հովհաննիսյան