ՆԱՏՕ-ն արտակարգ նիստ է հրավիրում՝ կապված Սու-24-ի միջադեպի հետ
ՄիջազգայինՆԱՏՕ-ն գումարում է Հյուսիսատլանտյան խորհրդի արտահերթ նիստ դեսպանների մակարդակով՝ կապված Սիրիայում ռուսական Սու-24 ինքնաթիռի անկման հետ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցչին։
Հյուսիսատլանտյան խորհուրդը դաշինքի բարձրագույն քաղաքական մարմինն է։
«Հյուսիսատլանտյան խորհրդի հանդիպումը կկայանա ժամը 17.00-ին (Երևանի ժամանակով՝ 20.00-ին) Թուրքիայի հայցով»,- ասել է դաշինքի ներկայացուցիչը: