Արշակ Պետրոսյանը բարձր է գնահատում տղամարդկանց հավաքականի ելույթները Եվրոպայի առաջնությունում
ՍպորտՀայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանի խոսքով` հավաքականը պայքարում էր մեդալների համար մինչև վերջին տուրը:
«Լավ է, որ մեզ հաջողվեց երկրորդ տեղը զբաղեցնել: Ռուսների հետ խաղում առավելություն ունեինք և կարող էինք հաղթել: Հանգստյան օրվանից հետո որոշեցինք ինչ էլ լինի հաջորդ խաղերում հաղթել: Մենք վստահ հաղթանակներ տարանք: Եթե մի քանի տուր ավելի լիներ, մենք առավել լավ արդյունք կգրանցեինք»,-ասել է Պետրոսյանը:
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականն Եվրոպայի առաջնությունում նվաճեց արծաթե մեդալ: