Տոկիոյում Օլիմպիական խաղերը տեղի կունենան անկախ համավարակի հետ կապված իրավիճակից. ՄՕԿ-ի փոխնախագահ
ՍպորտՏոկիոյում Օլիմպիական խաղերը տեղի կունենան անկախ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) փոխնախագահ Ջոն Քոութսը, որի մեկնաբանությունները մեջբերում է AFP-ն: Տոկիոյում Օլիմպիադան պետք է տեղի ունենար 2020 թվականի հուլիսի 24-ից մինչև օգոստոսի 9-ը: Սակայն կորոնավիրուսային համավարակի պատճառով մրցումները մեկ տարով հետաձգվել են և տեղի կուենան 2021 թվականի հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 8-ը: Ջոն Քոութսը, որը նաև գլխավորում է Տոկոյում Օլիմպիադայի անցկացման ՄՕԿ-ի համակարգող հանձնաժողովը, նշել է, որ մրցումները կկայանան «կորոնավիրուսի հետ կամ առանց դրա»: «Դրանք կլինեն Խաղեր, որոնք հաղթել են COVID-19-ը, լույս թունելի վերջում»,- ասել է Քոութսը: Հունիսին Տոկիոյում Խաղերի կազմկոմիտեն պաշտոնապես հանդես է եկել հաջորդ տարի մրցումների անցկացման ձևաչափի պարզեցման օգտին: Պլանավորվում է, որ դրանք կկազմակերպվեն 3 բազային սկզբունքների վրա. իրավիճակի անվտանգության ապահովում, ծախսերի նվազարկում, որն անհրաժեշտ է Տոկիոյի բնակիչների կողմից ըմբռնման համար, ինչպես նաև Խաղերի անցկացման ձևաչափի պարզեցում՝ դրանք ավելի անվտանգ դարձնելու նպատակով։