Հայաստանի հավաքականը պարտվեց Հյուսիսային Մակեդոնիային
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականը պարտությամբ մեկնարկեց Ազգերի լիգայի նոր մրցաշրջանում: Առաջին տուրում Խոակին Կապառոսի թիմը հյուրընկալվեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն և պարտվեց 1-2 հաշվով։ Բոլոր գոլերն էլ գրանցվեցին 11 մետրանոցից: Տանտերերը երկու գոլերն էլ խփեցին առաջին խաղակեսում: Այս մասին հայտնում է ArmSport.am-ը:
5-րդ րոպեին սեփական տուգանայինում Վարազդատ Հարոյանի կանոնները խախտեց մրցակցի հետ պայքարում: Նշանակված 11 մետրանոցն անվրեպ իրացրեց Ալիոսկին։ 37-րդ րոպեին նույն պատկերը կրկնվեց այս անգամ Հովհաննես Համբարձումյանի մասնակցությամբ․ նորից նշանակվեց 11-մետրանոց, այս անգամ Յուրչենկոյի դարպասը գրավեց Նեստորովսկին։ Հանդիպման վերջին րոպեին 11 մետրանոցի հարված ստացան նաև հայ ֆուտբոլիստները, որն անվրեպ իրացրեց Տիգրան Բարսեղյանը: