Կրեմլը կոչ է արել հապճեպ եզրակացություններ չանել՝ Սու-24-ի հետ միջադեպից հետո
ՄիջազգայինՆերկայումս վաղ է և սխալ է խոսել Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունների վատթարացումից՝ Թուրքիայի կողմից ռուսական Սու-24 ռմբակոծիչը խոցելու ֆոնին: Նման հայտարարությամբ այսօր հանդես է եկել ՌԴ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. փոխանցում է lifenews-ը:
«Ճիշտ չէր լինի գնահատականներ տալ, հայտարարություններ անել նախքան լիարժեք պատկերն ունենալը։ Պետք է զինվել համբերությամբ, սա լուրջ պատահար է»,- ընդգծել է Պեսկովը։