Այսօր կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանի ծննդյան օրն է
Ուշադրության կենտրոնումԿանադահայ դերասանուհի և պրոդյուսեր Արսդինե Խանջյանը ծնվել է 1958 թ. սեպտեմբերի 6-ին` Բեյրութում: Նրա ընտանիքը Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ տեղափոխվել Կանադա և ուսանել տեղի բուհերում: Ավարտել է «Կոնկորդիա» համալսարանը` ստանալով ֆրանսերեն և իսպաներեն լեզուների թարգմանչի որակավորում, ապա` Տորոնտոյի համալսարանը` ստանալով քաղաքական գիտությունների ոլորտում գիտական աստիճան: Հիմնականում նկարահանվել է ամուսնու ֆիլմերում, որոնք բազմաթիվ մրցույթներում շահել են մրցանակներ: Խաղացել է «Սև կատակերգություն», «Ընտանեկան դիմանկար», «Էկզոտիկա», «Ապահովագրական գործակալը», «Օրացույց», «Ֆելիսիայի ճամպրուկը», «Արարատ», «Արտույտների ագարակը» ֆիլմերում: Հանդես է եկել նաև հեռուստաբեմադրություններում` «Ոչնչի փնտրտուք», «Գաղտնի պատմությունների անթալոգիան»: Բնակվում է Տորոնտոյում: