Նիկոլ Փաշինյանը երեկ «հարամ է արել» Սեյրան Սարոյանի ծնունդը
ՀասարակությունԵրեկ հայրենի Մարտունու շրջանի Արծվանիստ համայնքի պապական տանը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը նշել է ծննդյան 52-ամյակը։ Տեւական ժամանակ առողջական խնդիրներ ունեցող Սարոյանը որոշել է ծնունդը նշել պապենական տան բակում, որտեղ նաեւ մատուռ է կառուցված ու այն Սարոյանների համար տարիներով որպես սրբատեղի է ծառայել։
Երեկոյան յոթի կողմերը այդ տան մոտով Արծվանիստի եկեղեցի է գնացել արձակուրդի մեջ գտնվող վարչապետն՝ ընտանիքի հետ։ Տեսնելով ճանապարհին տասնյակ ավտոմեքենաներ եւ լսելով քեֆ-ուրախության ձայները, Նիկոլ Փաշինյանն արագ ահազանգել է մարզային ոստիկանապետին, վերջինս էլ շքախմբով եկել է վարչապետի հանձնարարականը կատարելու։ Ծննդյան միջոցառումը դադարեցվել է եւ ոստիկանները գործի են անցել՝ ստուգելու՝ պահե՞լ են արդյոք պարետի սահմանած կանոնները՝ խնջույքի մասնակիցների հեռավորությա, քանակի եւ այլնի հետ կապված:
Ավելին՝ այստեղ