Յումտիտին կարող է հեռանալ «Բարսելոնայից»՝ առանց վճարի․ Cadena SER
ՍպորտԻսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը կարող է հրաժեշտ տալ ֆրանսիացի պաշտպան Սամուել Յումտիտիին, հաղորդում է Cadena SER-ը:
Ինչպես նշում է թերթը, ակումբը լուրջ առաջարկներ չի ստացել 26-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար և պատրաստ է բաց թողնել նրան: Ենթադրվում է, որ մեկ այլ ակումբ խաղացողին վաճառելու մեկ այլ խոչընդոտ է ֆուտբոլիստի բարձր աշխատավարձը և այն, որ նա հակված է վնասվածքներ ստանալու: 2018 թվականին «Բարսելոնան» երկարաձգեց պայմանագիրը Յումտիտիի հետ մինչ 2023 թվականը՝ իմանալով նրա ծնկների հետ կապված խնդիրների մասին: Յումտիտին կապտանռնագույնների ճամբարին է միացել Լիոնից 2016 թվականին: 2019/20 մրցաշրջանում նա կատալոնական թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 18 հանդիպում: