Հարսնացուն զոհվել է հարսանեկան ֆոտոսեսիայի ընթացքում
ՄիջազգայինՓրկարարները գտել են հարսնացուի և դիմահարդարի մարմինները, բայց լուսանկարչին դեռ փնտրում են։
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik․ Չինաստանի Վենչժոու քաղաքում դժբախտ դեպք է տեղի ունեցել, որը ցնցել է սոցիալական ցանցերի օգտատերերին․ հարսնացուն մահացել է հարսանեկան ֆոտոսեսիայի ժամանակ, գրում է Newsflare-ը։
Նշվում է, որ հարսանեկան նկարահանումը տեղի էր ունենում ծովափին։ Հսկայական ալիքը ծածկել է հարսնացուին, լուսանկարչին և դիմահարդարին և քշել բաց ծով։ Ավելի ուշ փրկարարներին հաջողվել է գտնել հարսնացուի և դիմահարդարի մարմինները, բայց լուսանկարիչը դեռ կորած է համարվում։
2018թ․-ին մեկ այլ ողբերգական հարսանեկան պատմություն էր ցնցել վիրտուալ հանրույթին։ ԱՄՆ-ում նորապսակները զոհվել էին պսակադրությունից մի քանի ժամ անց։ Դեպքը տեղի էր ունեցե Տեխասի նահանգում, ռանչոյից, որտեղ անցկացվում էր հարսանեկան տոնակատարությունը, 15 կմ հեռու։
Ավելին՝ այստեղ