Արայիկ Հարությունյանը ֆանտաստիկ լուր է հայտնում. լուծվում է Արցախի ամենակարևոր խնդիրներից մեկը
ՀասարակությունԱյսօր իր պաշտոնավարման 100 օրվա ամփոփիչ ասուլիսում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց երկրում կապի որակի բարձրացմանն ուղղված քայլերի մասին։ Մասնավորապես, Հարությունյանը տեղեկացրեց, որ արդեն վաղվանից Արցախի տարածքում գործելու է բարձրակարգ 3G համակարգ։ Իսկ 4G համակարգ Ստեփանակերտում ու մեծ բնակավայրերում արդեն ծրագրվում է։ «Մինչև պետնախարարի պաշտոնից հրաժարականս դրանից օրեր առաջ եղել եմ Լիբանանում և հանդիպել եմ Տելեկոմի միակ սեփականատեր Պիեռ Ֆաթուշի հետ։ Մենք համատեղ մշակել ենք ճանապարհային քարտեզ, որը թույլ է տալու Արցախում ունենալ բարձրակարգ կապ և մատչելի սակագներ։ Նախընտրական փուլում հայտարարել եմ, որ ամիսների ընթացքում ունենալու ենք Հայաստանի կապի որակին համապատասխան կապ։ Իհարկե, աշխատանքները պետք է սկսած լինեին մայիս-հունիս ամիսներին, բայց կորոնավիրուսի պատճառով սարքավորումները եկել են Արցախ, բայց մասնագետները չեն եկել։ Ղարաբաղ-տելեկոմի մասնագետների հետ հեռավար բանակցելով արդեն այս գիշեր վերագործարկելու են նոր կայանները։
Ավելին՝ այստեղ