Ուկրաինայում ուղևորուհին բացել է ինքնաթիռի վթարային ելքի դուռն ու օդանավի թևի վրա «զբոսնել» (տեսանյութ)
Life«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերությունը հայտարարել է, որ երկուշաբթի Անթալիա-Կիև չվերթի ուղևորուհին Բորիսպոլի օդանավակայան հասնելուն պես բացել է ինքնաթիռի վթարային ելքի դուռն ու օդանավի թևի վրա «զբոսնել», հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով ավիաընկերության մամուլի ծառայությանը։
Աղբյուրը մանրամասնում է, որ կինն ալկոհոլի կամ թմրանյութերի ազդեցության տակ չի գտնվել։ Ավիաընկերությունը նրան ուղևորների «սև ցուցակում» է ներառել։ Նշվում է, որ նա ընտանիքի՝ ամուսնու և երեխաների հետ չարտերային չվերթով հանգստից վերադառնալիս է եղել։
Ավելին՝ այստեղ