Վերջապես. Արսեն Թորոսյանը խոսեց կորոնավիրուսի վերջի մասին
ՀասարակությունՆախարարն ասաց, որ ավելի հավանական է, որ 20-ը կդառնան վերջնական. «Պատվաստանյութերը երեք փուլով են հետազոտվում՝ քիչ թվով անձանց վրա, հետո մոտ հարյուր, հետո տասնյակ հազարների: Հետազոտությունները ցույց են տալիս, որ ամենայն հավանականությամբ լինելու է մի քանի պատվաստանյութ: Սա շատ կարևոր է երկրագնդի ամբողջ բնակչության համար»:
Թորոսյանն ասաց, որ հիմա բանակցություններ են վարվում երկու ուղղություններով, առաջինն ուղիղ արտադրողներն են. «Ես ինքս անձամբ եմ բանակցությունները վարում: Օրինակ երեկ խոսել եմ «Մոդեռնա» ընկերության ներկայացուցչի հետ, որը կապ ունի Նուբար Աֆեյանի հետ: Այդ պատվաստանյութն ամենահավանական թեկնածուներից մեկն է:
Բանակցություններ կան նաև ԱՀԿ-ի, ԳԱՎ-ի ՅՈՒՆԻՍԵՖ-ի պլատֆորմների հետ, որոնք փորձելու են հավաքական գնումներ իրականացնել, որպեսզի հավասարաչափ բաշխում անեն: