Ադրբեջանի գլխավոր օրենքով գողի սպանությունից հետո քրեական աշխարհը նախապատրաստվում է պատերազմի
LifeՍվերդլովսկի շրջանի հանցագործ աշխարհը պատերազմի է պատրաստվել Ադրբեջանի գլխավոր օրենքով գող Նադիր Սալիֆովի սպանությունից հետո. վերջինս քրեական աշխարհում հայտնի է որպես Լոտու Գուլի: Այս մասին հայտնում է Lenta-ն՝ հղում անելով իրավապահ մարմիններում առկա աղբյուրին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Գուլիի ազդեցությունն այս շրջանում մեծ էր, ուստի նրա մահից հետո կսկսվի գողերի իշխանափոխություն: Միևնույն ժամանակ, զրուցակիցը նշել է, որ դրանք 90-ականների պատերազմների պես չեն լինի:
Այնուամենայնիվ, օրենքով գող Ռովշան Ջանիևի (Լենքորանսկի) մարդիկ, որ նրա սպանությունից հետո հայտնվել են Գուլիի վերահսկողության տակ, այժմ սպասում են նոր տիրոջ:
Ավելին՝ այստեղ