Մեսսիի պայմանագրում 700 միլիոն եվրոյի փոխհատուցումը պարտադիր պայման չէ․ Cadena SER
ՍպորտԻսպանական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսիի՝ պայմանագրի շուտափույթ խղման դեպքում 700 միլիոն եվրո փոխհատուցման մասին դրույթը պարտադիր չէ, հայտնում է Cadena SER ռադիոկայանը:
Վերջին անգամ արգենտինացին ակումբի հետ պայմանագիրը երկարաձգել էր 2017-ին՝ երեք մրցաշրջանով՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ: Ըստ աղբյուրի՝ փոխհատուցման մասին դրույթը չի կիրառվի, եթե պայմանագիրը խզվի վերջին մրցաշրջանում: Այս պահին հիմնական խոչընդոտը 2019/20 մրցաշրջանի ավարտի ամսաթվի որոշումն է, ինչը կարող է հանգեցնել կողմերի միջև վեճերի: