Ողբերգական դեպք Հայաստանում. 24 տարեկան տղան ողջ-ողջ այրվել է. մանրամասներ սարսափելի դեպքից
ՀասարակությունShamshyan.com-ը գրում է. Այսօր, օգոստոսի 31-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 02։30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 24-ամյա Միշա Մուրադյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Շիրակացի փողոցի 32 հասցեի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ճամփեզրի աջ մայթեզրի բետոնե հատվածին, ապա կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, բախվել բետոնե պատնեշին և գլխիվայր շրջվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մեքենայում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Ավելին՝ այստեղ