Այժմ դիմակի կրման հետ կապված ո՞ր սահմանափակումներն են մեղմացվել․ պարզաբանում
ՀասարակությունՕգոստոսին Հայաստանում համաճարակային իրավիճակը համեմատաբար կայուն էր, հետևաբար պարետ Տիգրան Ավինյանը որոշ սահմանափակումներ մեղմացրեց։ Դրանք հիմնականում կապված էին դիմակների հետ։ Իրավաբան․net-ը ներկայացնում է, թե օգոստոսի 30-ի դրությամբ ինչպիսի սահմանափակումներ են հանվել։
Նոր փոփոխությունների համաձայն՝ այսուհետ դիմակի կրումը պարտադիր չէ
- անձնական օգտագործման մեքենաներում,
- գյուղական և քաղաքային բնակելի վայրերից դուրս՝ բացօթյա հանգստի նպատակով նախատեսված վայրերում,
- հանգստյան գոտիներում և լողափներում,
- սարերում, անտառներում և նմանատիպ բացօթյա տարածքներում։
Սակայն խոսքը չի վերաբերում պատմամշակութային վայրեր այցելություններին, ուխտագնացություններին, որպես տնտեսական գործունեություն կազմակերպված՝ անհատական և խմբային արշավներին, էքսկուրսիաներին, քայլարշավներին, ուղևորություններին և նման բնույթի այլ միջոցառումներին մասնակցությանը։
Դիմակ կրելը պարտադիր է բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում, բացառությամբ՝
ա. մինչև 6 տարեկան երեխաների,