Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար
Ուշադրության կենտրոնումe-draft տեղեկատվական հարթակում հանրային քննարկման է ներկայացվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացրած «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը։

Նախատեսվում է գործող օրենքը լրացնել մեկ կետով և սահմանել ճանապարհային վճար, որն ուղղվելու է ճանապարհների ցանցի զարգացմանը, Հայաստանի ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների շինարարությանը, նորոգման և պահպանման համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացմանը։
Առաջարկվող օրենսդրական փոփոխության համաձայն՝ ճանապարհային վճարը լինելու է պարտադիր, գանձելու համակարգը ներդնելու է Հայաստանի կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը՝ «Գնումների մասին» օրենքի պահանջների համաձայն:
Ավելին՝ այստեղ