Ողբերգական լուր․շենքի պայթյունի հետեվանքով փլատակների տակից դուրս բերված վիրավորներից մեկը մահացավ
Ուշադրության կենտրոնումSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացավ Երևան քաղաքի Ռայնիսի փողոցի 1-ին շենքի բնակիչ 41-ամյա Էդգար Մ-ն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 26-ին նշված շենքում տեղի ունեցած կասկածելի պայթյունի և փլուզման հետևանքով։ Նրան փլատակների տակից դուրս էին բերել փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա։ Նա ուներ մարմնի և վերջույթների տարածուն այրվածքներ, առաջին օրվանից գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում, միացված էր արհեստական շնչառության սարքին։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը...
Շարունակությունն՝ այստեղ