Գագիկ Ծառուկյանի մատի փոքրիկ շարժումը իշխանական ֆեյքերի և ոչ ադեկվատների հերթական ցայտնոտի պատճառ։
ՀասարակությունԼիանա Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Պարոն Ծառուկյանի հանդիպումը Կոտայքի մարզի ներկայացուցիչների մի մասի հետ, կարծես թե լավ աշխուժացրեց մեր երկրի համար պատուհաս դարձածներին։
Ֆեյքերին վրա տվեցին, իշխանական քարոզչամեքենայի ծախված լրագրողները սկսեցին կոնտեքստից կտրված վերնագրերով, ինչ որ <<լուրջ>> բացահայտումներ անել ու BOOM-եր ունենալ իրենց +1 դիտումների համար։
Պարոնա՛յք՝ էժան ե՛ք, չե՛ք փոխվում, արդեն ծիծաղելի ե՛ք ու չե՛ք նայվում։
Վերնագրերից ու մեկնաբանություններից փաստ երևում է, որ լավ էլ խառնվել եք իրար ու գիտեք, որ ձեր վերջը մոտ է, գիտեք, որ թույլ չենք տալու այլասերել մեր երեխաներին ու կործանել մեր երկիրը։
Այս նույն ցայտնոտը հաճախակի տեսնելու ենք, քանի որ դեռ շատ եք նման հանդիպումների ականատեսը լինելու։ Ինչպես հայտնի գովազդում էր ասվում <<Երկար ճանապարհ ունեք անցնելու ֆեռոյի հետ>>։
Դեռ միայն Կոտայքի բնակիչների հետ է հանդիպում ունեցել, տեսեք դեռ ինչքա՜ն պատասխանատուներ ու տարածքային գրասենյակներ ունենք առաջիկայում