Երևանում և մարզերում ժամեր շարունակ գազ չի լինի. «Գազպրոմ Արմենիա»
Ուշադրության կենտրոնումՍեպտեմբերի 1-ին ժամը 09.00-ից մինչև սեպտեմբերի 2- ի ժամը 20.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի գազամատակարարումը։ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 2-ին ժամը 09․00-ից մինչև ժամը 18․00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցի գազասպառողների, տարբեր նշանակության հանրային օբյեկտների, «Ինամուր», «Առամնա» և «Արթվարդ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, Սյունիքի մարզի Կապան քաղաքի Լեռնագործներ և Շինարարներ թաղամասի գազամատակարարումը: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 3-ին ժամը 09․00-ից մինչև ժամը 18․00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Արզումանյան նրբ, Ձորք, Բաղաբերդ, Հալիձոր թաղամասերի գազամատակարարումը։
Ավելին՝ այստեղ