Մեսսին առաջիկա ժամերին հրապարակային հայտարարություն կանի
Սպորտ«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ և առաջիկայում հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ, Թվիթերի իր միկրոբլոգում գրել է լրագրող Վերոնիկա Բրունատին: Աղբյուրի համաձայն՝ արգենտինացի 33-ամյա հարձակվողը որոշել է լքել կատալոնական ակումբը՝ անկախ Խոսեպ Բարտոմեուի՝ «Բարսելոնայի» նախագահի պաշտոնից հեռանալու մասին որոշումից: «Մեսսին որոշում է կայացրել լքել «Բարսելոնան»՝ անկախ այն բանից՝ Խոսեպ Բարտոմեուն կհեռանա՞ իր պաշտոնից, թե՞ ոչ: Ֆուտբոլիստի որոշումը վերաբերում է ոչ միայն նախագահին: Նա զգում է, որ ակումբի զարգացումը չի բավարարում իր սպասելիքները»,֊գրել է Բրունատին: