2014 թվականին զինված հակամարտություններում 180 հազար մարդ Է զոհվել. IISS
ՄիջազգայինՆերկայում աշխարհում շարունակվում Է 42 զինված հակամարտություն, 2014 թվականին դրանց զոհ Է դարձել 180 հազար մարդ, ինչը 70 հազարով ավելի Է, քան 2012 թվականին: Այդ մասին հայտարարել Է ԱՄՆ-ի Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի (IISS) լոնդոնյան բաժանմունքի անդրազգային սպառնալիքների եւ քաղաքական ռիսկերի հետազոտությունների խմբի ղեկավար Նայջել Ին կստերը:
«Ներկայում մենք ամբողջ աշխարհում նշում ենք 42 շարունակվող հակամարտություն, ներառյալ քաղաքացիական պատերազմները: Հակամարտությունները պայմանավորված են ինչպես տեղային, այնպես Էլ ազգային ու անդրազգային գործոններով: Ըստ մեր տվյալների, 2014 թվականին հակամարտության զոհ Է դարձել 180 հազար մարդ, 2012 թվականին զոհերի թիվը եղել Է 110 հազար, 2008 թվականին՝ 56 հազար»,-ասել Է Ինկստերը՝ մայիսի 20-ին ներկայացնելով ամենամյա զեկույցը, որն ամփոփում Է աշխարհում տեղի ունեցող զինված հակամարտությունների հետազոտության արդյունքները:
Փորձագետի խոսքով՝ առավել ծանր եւ տեւական հակամարտությունը տեղի Է ունենում Սիրիայում, որտեղ կառավարական զորքերը դիմակայում են ոչ միայն զինված ընդդիմությանը, այլեւ «Ալ Քաիդա»-ի հետ կապված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը:
«Սիրիան վերածվել Է քաղաքացիական պատերազմի ասպարեզի, Ասադի ռեժիմին աջակցում են Ռուսաստանը եւ Իրանը: Սիրիայի իշխանությունները բախվում են «Իսլամական պետություն» խմբավորման դիմադրությանը: Ընդամենը Սիրիայում անկայունության բոլոր տարիների ընթացքում զոհվել եւ տուժել Է 200 հազար մարդ»,-ասել Է Ինկստերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: