Հայտնի են կորոնավիրուսի՝ մաշկի վրա դրսեւորվող ախտանշանները
ՀասարակությունՄաշկի ցան եւ մաշկի մակերեւույթի վրա ցանցաթաղանթի անոթային նկարագրության դրսեւորումները կորոնավիրուսային վարակի հնարավոր ախտանիշներ են: Այս մասին պատմել է Սեչենովի համալսարանի թոքաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, բժիշկ-թոքաբան Սերգեյ Ավդեեւը, փոխանցում է «Московский комсомолец»-ը։
Մասնագետը նշել է, որ COVID-19 հիվանդության ժամանակ առավել հաճախ ցան է նկատվում երիտասարդ հիվանդների մոտ։ Ցանը ընդգրկում է մաշկի վրա լայն հատված և դրսևորվում կարմրությամբ, պարզաբանել Է Ավդեեւը ։
«Որոշ վիրուսային ինֆեկցիաների դեպքում ցանը բավականին բնորոշ նշան է, օրինակ կարմրուկի, կարմրախտի դեպքում։ COVID-19-ի դեպքում այն ինչ — որ չափով նման է, կարմրուկի, թեեւ կարմրուկի դեպքում ցանը մի փոքր տարբեր է», - պարզաբանել է թոքաբանը։
Ավելին՝ այստեղ