«Մանչեսթեր Յունայթեդը» բանակցություններ է վարել Մեսսիի հայրիկի հետ
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հայրիկի՝ Խորխե Մեսսիի հետ, հայտարարել է իտալացի լրագրող Թանկրեդի Պալմերին Թվիթերի իր էջում: Նախօրեին Մեսսին տեղեկացրել է «Բարսելոնային» այն մասին, որ ցանկանում է դադարեցնել գործող պայմանագիրը «կապտանռնագույնների» հետ:
Երեքշաբթի օրը Կուատրոն առաջինը հայտնեց Մանչեսթեր Յունայթեդի հետաքրքրության մասին Մեսիի նկատմամբ: 33-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու մյուս հավանական թեկնածուներն են «Մանչեսթեր Սիթին», «Փարիզ Սեն-Ժերմենը» և «Ինտերը»:
Չորեքշաբթի օրը «Բարսելոնան» հայտարարեց Մեսսիի վերաբերյալ իր դիրքորոշման մասին, ըստ որի ակումբը տեսնում է իր ապագան միայն «աշխարհի լավագույն ֆուտբոլիստ» Մեսսիի հետ: Ավելի ուշ ՖԻՖԱ-ն արձագանքեց իրավիճակին՝ ասելով, որ, իրենք չեն կարողանա թույլ չտալ, որպեսզի արգենտինացին լքի «Բարսելոնան», և չեն արգելափակի խաղացողի տեղափոխությունը։