Հայտնի է կորոնավիրուսի տարածման նոր վտանգավոր ճանապարհ
ՀասարակությունԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացնում է, որ հայտնաբերվել է կորոնավիրուսի փոխանցման նոր վտանգավոր եղանակ․ այն կարող է փոխանցվել թղթադրամների միջոցով։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում հնարավորինս քիչ օգտագործել կանխիկ գումար,իսկ թղթադրամներին դիպչելուց հետո ձեռքերն ախտահանել կամ օճառով լվացվել։ Անհրաժեշտ է հնարավորության դեպքում քարտերից օգտվել, քանի որ, պարզվում է, թղթադրամի վրա կորոնավիրուսը կարող է պահպանվել մինչեւ մի քանի օր։

Չինաստանում արդեն սկսել են ախտահանել թղթադրամները հատուկ նյութերով, նոր շրջանառության մեջ դնել։ Հայտնի է նաեւ, որ կորոնավիրուսի հարուցիչը առարկաների վրա մինչեւ 9 օր կարող է մնալ։
Ավելին՝ այստեղ