Ոստիկանությունն անցած մեկ օրում բացահայտվել է գողության 14 դեպք
ՀասարակությունՀանրապետությունում անցած 3 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 23 պատահարի հետևանքով մեկ մարդ է զոհվել, 31-ն ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, նոյեմբերի 21-23-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 22 դեպքից բացահայտվել է 18-ը: Բացահայտվել է գողության 14, խարդախության 13, անձի առևանգման, յուրացման կամ վատնման, պաշտոնեական դիրքի չարաշահման 2-ական և խուլիգանության ու կողոպուտի 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 և գողության 6 դեպք: