Մուրայն արժանի է տիտղոսի. Աբրահամի պրոմոուտեր
ՍպորտԱրթուր Աբրահամից կրած պարտությունից հետո 33-ամյա բրիտանացի բռնցքամարտիկ Մարտին Մուրայի պրոմոուտերը՝ Էդի Հիրնը, հայտարարել է, որ պատրաստ է մեծ գումարներ ներդնել, որպեսզի Մուրայն Աբրահամի հետ ռևանշ մենամարտ անցկացնի:
Սակայն հայ բռնցքամարտիկի պրոմոուտեր Կալե Զաուերլանդը կասկածներ է հայտնել ռևանշ մենամարտ անցկացնելու հնարավորության վերաբերյալ:
«Մարտինը շատ լավ բռնցքամարտիկ է: Նա իսկապես արժանի է տիտղոսի, և հուսով եմ, որ մի օր դա նրան կհաջողվի»,- Զաուերլանդի խոսքը մեջբերում է BoxingScene-ը: