Չինաստանում փլված բազմահարկ շենքի ավերակներում կարող են լինել տասնյակ մարդիկ
ՄիջազգայինՉինաստանի Հույչժոու հարավ-արեւմտյան նահանգի վարչական կենտրոնում՝ Հույյան քաղաքում, մայիսի 20-ին փլված բնակելի շենքի ավերակներում կարող Է 21 մարդ լինել: Այդ մասին հաղորդել Է «Սինհուա» գործակալությունը:
Տեղական իշխանությունների տվյալների համաձայն՝ 9-հարկանի շենքում բնակվում Էր 114 մարդ: Նրանցից 93-ն անվտանգության մեջ են, մնացածների ճակատագրի մասին տեղեկատվություն չկա:
Միջադեպի վայրում շարունակվում են որոնողա-փրկարարական աշխատանքները: Մերձակայքում գտնվող շենքերի բնակիչները տարհանվել են: Պատահածի պատճառները պարզվում են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: