Նոր կանոններ ՀՀ դպրոցներում
Ուշադրության կենտրոնումԿորոնավիրուսային հիվանդության պայմաններում դպրոցներում ուսումնական պրոցեսի կազմակերպման համար հստակ կանոններ են սահմանվել։ Sputnik Արմենիան ներկայացնում է ամենակարևորները։ Մուտքը դպրոց առանց դիմակի արգելվում է: Դիմակ չունեցող աշակերտներին և անձնակազմին մուտքի մոտ տրամադրվում է մեկանգամյա օգտագործման դիմակ։ Դպրոց մուտքի մոտ կատարվում է պարտադիր ջերմաչափում ձեռքերի ախտահանում։ Օրվա ընթացքում առնվազն 3 անգամ կատարվում է 8-10 րոպե տևողությամբ օդափոխություն։ Աշակերտին կարող է ուղեկցել ոչ ավել, քան մեկ անձ: Ուղեկցողի մուտքը դպրոց արգելվում է՝ բացառությամբ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների։ Արգելվում է զանգվածային միջոցառումների իրականացումը։ Ժամանակավորապես դադարեցվում են երկարօրյա ծառայությունները։ Դասարաններում սովորողների առավելագույն թույլատրելի թիվը 20-ն է։ Դասարանները բաժանվում են խմբերի՝ ելնելով 1.5 մետր սոցիալական հեռավորություն ապահովելու հնարավորություններից։ Դպրոցներում սահմանվում է 6-օրյա աշխատանքային ռեժիմ։ Դասամիջոցների ընթացքում սովորողները չեն լքում դասասենյակը։ Աշակերտները դասին մասնակցում են տեղից, գրատախտակի մոտ կանչելն արգելվում է։
Ավելին՝ այստեղ