«Հիասթափված եմ, բայց ոչ շատ»․ Տուխելը՝ Չեմպիոնների լիգայի եզրափակչում ՊՍԺ-ի պարտության մասին
ՍպորտՖրանսիական «Փարիզ Սեն Ժերմեն» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոստովանել է, որ ինքը «այնքան էլ» հիասթափված չէ Չեմպիոնների լիգայի եզրափակչում գերմանական «Բավարիայի» հետ խաղում կրած պարտությունից: «Մենք ինքներս մեզ մատնեցինք պարտությանը: Ես ենթադրում էի, որ հենց առաջին գոլը կարող է որոշել խաղի ելքը: Երկու գերհզոր թիմերի միջև հանդիպման ճակատագիրը որոշվեց ընդամենը մեկ գոլով: Ես հպարտ եմ իմ թիմի ցուցաբերած կերպարով, և թե ինչպես այն խաղաց վերջին մի քանի հանդիպումներում: Այո, ես հիասթափված եմ, բայց ոչ շատ», - ասել է Տուխելը, մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: