Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում Շիրակում Ի՞նչ է ստացվում այն՝ ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում․ հարցում Վստահու՞մ եք ընտրությունների արդյունքներին. հարցում Վայքում Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդումում մթերք․ հարցում Միքայել Սրբազանի տնային կալшնքը վերացվել է. բացայակելու шրգելքը մնացել է անփոփոխ ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին Երևանում 15 համարի ավտոբուսը վթարի է ենթարկվել․ տուժածներ կա՞ն Մակրոնը հայտարարել է Ռուսաստանից եկող լցանավի կալանավորման մասին ՍԴ-ն անվախ չէ, անկախ չէ, չունի քաղաքական չեզոքություն. «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի հաղթել այս ընտրություններում. Վարդևանյան ԱՄՆ-ը ցանկանում է գործարք կնքել Իրանի հետ, բայց ոչ ամեն գնով. Ռուբիո


«Արնաթաթախ ընկած էր ասֆալտին». Հայաստանում 19-ամյա տղան սպանել է «ռիվոկ» անող երիտասարդին

Հասարակություն

Առաջին լրատվականը գրում է.   Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ ավարտվել է Վաղինակ Մ.-ի գործի դատական քննությունը: 1999 թվականին ծնված Վաղինակ Մ.-ին մեղադրանք էր առաջադրվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Ըստ մեղադրանքի՝ Արմավիրի մարզի բնակիչ Նարեկ Պ.-ն իր «ՎԱԶ-2107» մեքենայով մատուցել է տաքսու ծառայություն: 2018 թվականի մարտի 21-ին, ժամը 21-ն անց 20-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ Օմար Օ.-ն Նարեկի հետ պայմանավորվել է, որ իրեն մեքենայով հարևան գյուղ տանի: Նարեկ Պ.-ն դուրս է եկել, որ գնա պատվիրատուի նշած վայրը՝ Արմավիր գյուղի կենտրոն: Ըստ մեղադրանքի՝ ճանապարհին Նարեկը շարունակ զանգել է  ընկերուհուն, սակայն վերջինս չի նկատել, որ հեռախոսը զանգում է ու չի պատախսանել զանգերին: Նարեկը մինչև պատվիրատուին հասնելը մտել է այն փողոց, որտեղ բնակվում էր ընկերուհին ու արագ անցել է Վաղինակի և նրա եղբոր կողքով: Փողոցը հողածածկ էր, փոշի է բարձրացել: Վաղինակը փորձել է կանգնեցնել Նարեկի մեքենան ու դիտողություն անել, բայց Նարեկը մեքենան չի կանգնեցրել, ուղևորվորվել է դեպի պատվիրատուի նշած վայրը: Վաղինակը զանգել է ընկերոջը՝ Ռաֆայելին, ու խնդրել է կանգնեցնել Նարեկին և պահել, մինչև ինքը հասնի: Այդ պահին Նարեկը հասել է գյուղի կենտրոն, կանգնել է այնտեղ գտնվող կանգառում՝ հենց Ռաֆայելի մոտ: Նարեկի պատվիրատու Օմարը կանգառից քիչ հեռու էր կանգնած՝ «Նոյ» ռեստորանի մոտ: Նա մոտեցել ու նստել է Նարեկի մեքենան, իսկ Ռաֆայելը Նարեկին զգուշացրել է, որ նա սպասի, մինչև իր ընկեր Վաղինակը գա: Ռաֆայելն ասել է, որ Վաղոն ցանկանում է խոսել մեքենան արագ քշելու և փոշի բարձրացնելու վերաբերյալ: Նարեկն ասել է, թե պատվեր է կատարում, վերջացնի, կզանգի ու կգա, կհանդիպեն: Նա շարժվել է՝ ուղևորին տեղ հասցնելու: Անցել է մոտ 150-200  մետր, երբ նրա մեքենային հասել է Վաղինակը, որը եղբոր հետ իրենց մեքենայով հասել էր գյուղի կենտրոն: Տեսնելով նրանց՝ Նարեկը կանգնեցրել է իր մեքենան, իջել է, մոտեցել է եղբայրներին: Նա հարցրել է. «Դու ե՞ս Վաղոն, որ ինձ հարցրել ա»: Վաղինակը իր հերթին հարցրել է՝ ինչո՞ւ է նա փողոցով «անշնորհք ձևով» մեքենա վարում: Նարեկը բորբոքվել է «անշնորհք» բառից: Նրանց միջև լեզվակռիվ է առաջացել: Քաշքշուկ է սկսվել: Նարեկի մեքենայում նստած ուղևորը, լսելով վիճաբանության ձայները, իջել է մեքենայից, մոտեցել է, սկսել է հորդորել, որ դադարեցնեն վեճը: Այդ ընթացքում Նարեկը ձեռքով հարվածել է Վաղինակի կրտսեր եղբոր՝ Դավիթի դեմքին: Օմարը վերջինիս հեռացրել է դեպի մեքենայի առաջամաս, որ կռիվը չշարունակվի: Մինչ Օմարը հանգստացնում էր Դավիթին, Վաղինակը եղբորը հարվածելու համար Նարեկից վրեժխնդիր լինելու շարժառիթով, ըստ մեղադրանքի, կռվի է բռնվել Նարեկի հետ, գրպանից հանել է ծալովի դանակն ու 7 հարված է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին: Նարեկը հետ է քաշվել դեպի իր մեքենան, Վաղինակը հեռացել է դեպքի վայրից: Օմարը Դավիթին հեռացնելուց հետո վերադարձել ու տեսել է, որ Նարեկը  «արնաթաթախ ընկած է մեքենայի մոտ՝ ասֆալտին»: Օմարը գրկել է նրան, բարձրացրել է, որ նստեցնի մեքենա, այդ պահին տվյալ վայրով անցնող մեքենայի վարորդը կանգնել, իրավիճակը տեսել, Օմարի հետ Նարեկին տեղափոխել է իր մեքենան ու տարել է հիվանդանոց: Սակայն ստացած վնասվածքներից ու արյան սուր կորստից Նարեկ Պ.-ն ժամը 23-ն անց 35-ին հիվանդանոցում մահացել է: Որոշ ժամանակ անց Վաղինակ Մ.-ն կամովին ներկայացել է ոստիկանություն: Պարզվել է, որ Նարեկի հավանած աղջիկը Վաղինակի բարեկամուհին էր, առաջիկա օրերին Նարեկը պատրաստվում էր գնալ նրանց տուն՝ աղջկա ծնողների հետ ծանոթանալու... Սակայն Նարեկն ու Վաղինակը միմյանց չէին ճանաչում, Նարեկը չգիտեր, որ Վաղինակը իր հավանած աղջկա բարեկամն է... Պարզվել է նաև, որ Ռուսաստանում վթարից մահացել էին Վաղինակի հորաքրոջ ու հորեղբոր որդիները, նրանց հուղարկավորությունը եղել էր դեպքից մի քանի օր առաջ, Վաղինակը վրդովվել էր, երբ Նարեկի մեքենան մեծ արագությամբ ու բարձր երաժշտություն միացրած, փոշի բարձրացնելով՝ անցել էր իրենց կողքով... Վաղինակ Մ.-ն իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել է: Նախաքննության ժամանակ նա հայտնել է, թե Նարեկին սպանելու նպատակ ու ցանկություն չուներ, արարքը կատարել է եղբորը պաշտպանելու համար: Նա նշել է, թե Նարեկը իր հետ ագրեսիվ է խոսել, հարվածել է եղբոր աչքին, ինքը դա տեսնելով՝ գրպանից հանել է դանակը... Երբ Նարեկի հարվածից եղբայրն ընկել է, իր աչքերի առաջը սևացել է... Դեպքին ականտես վկա Օմարը պնդել է, որ Նարեկի հարվածից Դավիթը գետնին չի ընկել, ինքը Դավիթին մի կողմ է քաշել, որ կռիվը չշարունակվի, բայց մինչև Դավիթին հանդարտեցրել է, Նարեկն արդեն դանակահարվել էր... Տուժողի իրավահաջորդը՝ Նարեկի եղբայրը, նշել է, որ Նարեկը  սիրում էր բարձր երաժշտություն միացրած վարել մեքենան: Սակայն եթե անգամ նա արագ է վարել ու փոշի է բարձրացրել, դա որևէ մեկին իրավունք չէր տալիս նրան  սպանելու: Տուժողի իրավահաջորդը պահանջել է մեղավորին պատժել օրենքի ամբողջ խտությամբ: Նա քաղաքացիական հայցի պահանջ չի ներկայացրել: Դատարանը հաշվի է առել, որ Վաղինակ Մ.-ն ճանաչվել է մեղսունակ, նրա մոտ ախտորոշվել են անձնային գծերի շեշտվածություն,  նաև՝ առողջական որոշ խնդիրներ: Վաղինակ Մ.-ն մեղավոր է ճանաչվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, և դատապարտվել է  10 տարի 6 ամիս ազատազրկման: Պատժի սկիզբը՝  2018 թվականի մարտի 22-ից:

Ավելին՝ այստեղ

Ադրբեջանը գործում է ԱՄՆ Կոնգրեսում, իսկ մեր դեսպանատունը սելֆիներ է տեղադրում Հայաստանին պետք են ազատ, անկախ և թափանցիկ ընտրություններՈրպես պատասխանատու քաղաքական ուժ տեր ենք և հաշվետու մեզ վստահված քվեների համար․ Մարիաննա ՂահրամանյանԲաց հանդիպում-քննարկում «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հետԱվետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն Մանվելյան Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում ՇիրակումԻ՞նչ է ստացվում այն՝ ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում․ հարցումՍոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹՎստահու՞մ եք ընտրությունների արդյունքներին. հարցում ՎայքումԿանդազին տուն թողեց դատարանը․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդումում մթերք․ հարցումՄեր հերոսներին մոռացության մատնել փորձողներն իրենք են նետվելու պատմության աղբարկղը` որպես հայրենիքի գող և ընտրակեղծարար․ Արեգա Հովսեփյան«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի սաների հանդիպումը ծրագրի հիմնադիր Մաեստրո Սերգեյ Սմբատյանի հետ Գործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԻնստիտուցիոնալ դասալքություն, թե՞ նվեր Փաշինյանին. Մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգըԱվետիք Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջ. Մենուա ՍողոմոնյանՄիքայել Սրբազանի տնային կալшնքը վերացվել է. բացայակելու шրգելքը մնացել է անփոփոխ Հունիսի 7-ից հետո ունեցանք աննախադեպ մի իրավիճակ, երբ ԿԸՀ-ն կատարեց ամենամեծ ընտրախախտումներից մեկը. Վարդևանյան Երկրում ձևավորվում է կուսակցապետություն. Առաջին անգամ 16 հազարից ավելի քվեաթերթիկ անվավեր է եղել Ինչո՞ւ լռության օրը Ղազինյանի վերաբերյալ ձայնագրություն հրապարակեցին․ Վարդևանյան ՀՀ-ում գրեթե չկա մարդ, ում չեն գաղտնալսել. Վարդևանյանը ձայնագրությունների մասին տվյալներ հրապարակեցՎարդևանյանը կոչ է անում լրատվամիջոցներին աջակցել իրենց Արթուր Ավանեսյանի` Կանդազի գործով դատական նիստը․ ուղիղՍենատում կրած իր պարտությունը նախագահ Թրամփը վերածեց հաղթանակի․ Արտակ ԶաքարյանՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին Ավետիք Չալաբյանը, արդեն այսօր իր գործունեությամբ՝ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի, հիշատակվելու է որպես ազգանվեր ու հայրենասեր գործիչ․ Արմեն ՄանվելյանԵրևանում 15 համարի ավտոբուսը վթարի է ենթարկվել․ տուժածներ կա՞ն Մակրոնը հայտարարել է Ռուսաստանից եկող լցանավի կալանավորման մասին Ապրիլ-մայիսին հազարավոր մարդկանց գաղտնալսել են՝ 258 մեղադրյալ կա. Արամ Վարդևանյան ՍԴ-ն անվախ չէ, անկախ չէ, չունի քաղաքական չեզոքություն. «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի հաղթել այս ընտրություններում. Վարդևանյան ԱՄՆ-ը ցանկանում է գործարք կնքել Իրանի հետ, բայց ոչ ամեն գնով. Ռուբիո «ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ ՄխիթարյանԱնձնական խնդիրներդ մի տարածիր ժողովուրդի վրա․ Քաղաքական ռեպրեսիաներով իշխանությունդ չես պահի․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Արամ Վարդևանյանի մամուլի ասուլիսը Ռուսաստանը սպասում է ԱՄՆ-ի հետ երկխոսության շարունակմանը Ուկրաինայի կարգավորման թեմայով. Պեսկով Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժը դարձել է վերջին 126 տարվա ընթացքում ամենաուժեղը․ NYT Կատաղում ենք, թռնում ենք վերև, իջնում ցած, բայց մեկ է, բջջայինների շուկան ամենաստվերայինն է. Նիկոլ Փաշինյան Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները Դանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ ԱդամյանՈ՞վ է այս ամենի պատասխանատուն․ Էդմոն Մարուքյան Գայի պողոտայում բախվել են թիվ 15 ավտոբուսը «Hyundai», «BMW», մոտոցիկլավար է տեղափոխվել հիվանդանոցԱրևային էներգիան համակցված գյուղատնտեսական արտադրության հետ Կարակասում փլատակներից դուրս են բերել 23 մարդու. CNN Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով առաջացած դեպքերին Կրթությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ներդրումների առաջնահերթ ուղղություններից էԱսել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանԱՄՆ-ին 672 միլիոն դոլար է անհրաժեշտ իրանական ուրանի առգրшվման համար. Fox News Ողբերգական վթար, «Hyundai»-ը բախվել է «Հրազդան» մարզադաշտի բազալտե պատնեշին, վարորդը մաhացել էԵրկար ժամանակ ջուր չի լինելու որոշ հասցեներում
Ամենադիտված