Ինչպիսին է աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկի նորաձևությունը (լուսանկարներ)
LifeTert.am-ը գրում է .
Արևմտաաֆրիկյան Մալի պետության բնակիչների համար բազինը պարզապես կտոր չէ։ Նրան է նվիրված մի ամբողջ փառատոն` Festi’Bazin-ը, որն անցկացվում է հոկտեմբերի վերջին և գրավում Սենեգալի, Մալիի, Նիգերի և Մարոկկոյի դիզայներներին և նորաձևության սիրահարներին, գրում է Лента-ն:
Տեղի դիզայներները չեն սովորել հայտնի դիզայներների մոտ, սակայն նրանք ապրում և շնչում են նրանցով: Մալիի բնակիչները կարծում են, որ բազինից հագուստի ստեղծումը չի պահանջում հատուկ գիտելիքներ կամ կրթություն: Պետք է միայն ոգեշնչում, իսկ դա իրենք բավականաչափ ունեն:
Թեև Մալին բամբակի խոշորագույն արտահանող է շրջանում, երկրում օգտագործում են միայն բազինը, որը բերում են Գերմանիայից, Ավստրիայից և Չինաստանից:
Մալին աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկն է, սակայն դա չի խանգարում նրա բնակիչներին նրբագեղ և ոճային տեսք ունենալ:












